Նորություններ
Լրատվություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նոյեմբերի 4-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում ներկայացրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահրամ Խաչատրյանին։ Նախարարը շնորհավորել է Խաչատրյանին և բեղմնավոր աշխատանք է մաղթել։ Նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել նախկին համայնքապետ Ռոբերտ Գրիգորյանին արդյունավետ աշխատանքի, քաղաքում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ ներդրած ջանքերի համար։ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ևս...

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ադմինիստրատորի փոխտեղակալ Ալեքս Սոկոլովսկիի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն և Տնտեսական աճի գրասենյակի տնօրեն Ջեյմս Բորգերը։ Փոխնախարարը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել համագործակցությունը ՏԿԵ նախարարության և ՄԶԳ-ի միջև։ Նա ընդգծել է ունեցած ձեռքբերումների...

Վաչե Տերտերյանն ընդունել է միգրացիայի հարցերով միջազգային փորձագետ Կլաուս Ֆոլդենին 04.11.2021
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության գրասենյակի պատվիրակությանը՝ կազմակերպության կողմից հրավիրված միգրացիայի հարցերով միջազգային փորձագետ Կլաուս Ֆոլդենի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա էր ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Վաչե Տերտերյանը ողջունել է Կլաուս Ֆոլդենի այցը Հայաստան և կարևորել այն առաքելությունը, որով նա ժամանել է, ընդգծելով, որ Հայաստանը միգրացիոն քաղաքականության մշակման...

Քննարկվել են Հայաստանի էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացմանը վերաբերող հարցեր 03.11.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Հայաստանի էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացմանը նվիրված խորհրդակցություն է անցկացրել ՏԿԵ նախարարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի էներգահամակարգի պետական բաժնեմասով ընկերությունների և ՀՀ-ում ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացման գործընթացի, շուկայում...

ՏԿԵ նախարարի տեղակալներ Ա. Սիմոնյանը և Ք.Ղալեչյանն ընդունել են ԶՖ գործակալության պատվիրակությանը 02.11.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Արմեն Սիմոնյանը և Քրիստինե Ղալեչյանը ընդունել են Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը`տրանսպորտային ծրագրերի գլխավոր ինժեներ Առնո Դեմարշելիեի գլխավորությամբ: Հանդիպման նպատակն էր քննարկել ենթակառուցվածքների զարգացման և համայնքային ճանապարհների բարելավման ուղղությամբ հայկական կողմի առաջարկները, որոնք մայիսին ներկայացվել էին հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբին: ՏԿԵ...

ՏԿԵ նախարարն այսօր ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին 01.11.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին։ Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել է երկու երկրների միջև արդեն իսկ հաստատված վստահելի գործընկերային հարարաբերություններն ու տարբեր ոլորտներում առկա համագործակցությունը՝ շեշտելով, որ Հայաստանն ու Իրանն ունեն երկկողմ հարաբերությունների մեծ օրակարգ։ Իրանի դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և իր հերթին...