Նորություններ

Լրատվություն

Վաչե Տերտերյանը դեկտեմբերի 2-ին մասնակցել է Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և բնապահպանական գործընկերության ներդրողների 11-րդ համաժողովին

Վաչե Տերտերյանը դեկտեմբերի 2-ին մասնակցել է Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և բնապահպանական գործընկերության ներդրողների 11-րդ համաժողովին 03.12.2021

 ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը դեկտեմբերի 2-ին առցանց կապի միջոցով մասնակցել է Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և բնապահպանական գործընկերության ներդրողների 11-րդ համաժողովին։ Ողջույնի խոսքում Տերտերյանը երախտագիտություն է հայտնել բազմաբևեռ համագործակցության և E5P դոնորների աջակցության համար, որոնք լայն հնարավորություն են ընձեռում բարելավել և զարգացնել Հայաստանի ենթակառուցվածքները։ Փոխնախարարը ներկայացրել է Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և...

ՏԿԵ նախարարությունում ստորագրվել են դրամաշնորհային պայմանագրեր

ՏԿԵ նախարարությունում ստորագրվել են դրամաշնորհային պայմանագրեր 03.12.2021

Դեկտեմբերի 2-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի ունեցավ 82603 ԱՄՆ դոլար արժողությամբ «Արմավիր քաղաքում թափոնների կառավարման կարողությունների բարձրացման և վերամշակման խթանման» և 68059 ԱՄՆ դոլար արժողությամբ «Մեծ Պարնի գյուղի հանրակրթական դպրոցի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման» ծրագրերի դրամաշնորհային պայմանագրերի ստորագրման արարողությունը՝ Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի համար դրամաշնորհային...

Դեկտեմբերի 1-ին Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջում տեղի ունեցավ կաթի վերամշակման լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը

Դեկտեմբերի 1-ին Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջում տեղի ունեցավ կաթի վերամշակման լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը 01.12.2021

 Դեկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Կոլբա լաբի «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի և ՄԱԿ-ի ՔՈՎԻԴ-19 արձագանքման և վերականգնման հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Կանանց տնտեսական հզորացման արագացում՝ նպաստելով Հայաստանում ՔՈՎԻԴ-19 հետևանքների վերականգման ջանքերին» համատեղ ծրագրի շրջանակներում Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջում տեղի ունեցավ կաթի վերամշակման լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը։...

Վաչե Տերտերյանը  մասնակցել է  ԵԽ  ժողովրդավարության  և կառավարման  հարցերով եվրոպական կոմիտեի նիստին

Վաչե Տերտերյանը մասնակցել է ԵԽ ժողովրդավարության և կառավարման հարցերով եվրոպական կոմիտեի նիստին 30.11.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր առցանց ձևաչափով մասնակցել է ԵԽ ժողովրդավարության և կառավարման հարցերով եվրոպական կոմիտեի նիստի աշխատանքներին։ Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Վաչե Տերտերյանը շնորհակալություն է հայտնել գործընկերների հետ փորձի փոխանակման նման հնարավորության համար և բարձր գնահատել երկրում տեղական ժողովրդավարության զարգացմանն ուղղված ԵԽ աջակցությունը։ Ժողովրդավարական կառավարման խթանում փորձի փոխանակման միջոցով...

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Վլադիմիր Տոկարևին

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Վլադիմիր Տոկարևին 30.11.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Վլադիմիր Տոկարևին։ Նախարարը բարձր է գնահատել ռուսական կողմի հետ տրանսպորտի ոլորտում առկա համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու հարցը, որը նախատեսում է ուղևորափոխադրումների մասով սուբսիդավորման չափի սահմանափակումների վերացում։ Նախարարի հետ հանդիպումից հետո ընդլայնված կազմով հանդիպումը շարունակվել է...

Գնել Սանոսյանն այսօր այցելել է   «Երևան ՋԷԿ» ՓԲ ընկերություն

Գնել Սանոսյանն այսօր այցելել է «Երևան ՋԷԿ» ՓԲ ընկերություն 29.11.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է «Երևան ՋԷԿ» ՓԲԸ։ Նախարարը նախ խորհրդակցություն է անցկացրել «Երևան ՋԷԿ»-ի աշխատակազմի հետ, քննարկել ընթացիկ հարցեր, ծանոթացել խնդիրներին, ապա «Երևան ՋԷԿ»-ի տնօրեն Արսեն Գրիգորյանի և ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ՋԷԿ-ի տարածքում։ «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրամադրված...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին