Նորություններ

Լրատվություն

Նախարարի տեղակալ Վ․ Տերտերյանը մասնակցել է «Հայաստանում ՏԻՄ-երի ֆիսկալ ինքնավարության և ֆիսկալ կարողությունների բարձրացում» թեմայով տեսակոնֆերանսին

Նախարարի տեղակալ Վ․ Տերտերյանը մասնակցել է «Հայաստանում ՏԻՄ-երի ֆիսկալ ինքնավարության և ֆիսկալ կարողությունների բարձրացում» թեմայով տեսակոնֆերանսին 04.05.2021

Այսօր ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը մասնակցել են ՏԿԵՆ-ի նախաձեռնությամբ կազմակերպվող՝ Փորձագիտական եռօրյա հանդիպում-քննարկումների շարքի (Peer Review) առաջին տեսակոնֆերանսին՝ «Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ֆիսկալ ինքնավարության և ֆիսկալ կարողությունների բարձրացում» թեմայով։ Հանդիպումները, որոնք ընթանալու են ՏԿԵՆ բարձրաստիճան պաշտոնյաների, խոշորացված համայնքների ներկայացուցիչների,...

Առաջին անգամ մշակվել է կոշտ թափոնների կառավարման մոդելավորման ծրագրային համակարգ

Առաջին անգամ մշակվել է կոշտ թափոնների կառավարման մոդելավորման ծրագրային համակարգ 04.05.2021

«Կոշտ կենցաղային թափոնների քարտեզագրում» (Mapping Municipal Solid Waste ASI029) ծրագրի շրջանակում ստեղծվել է GIS-ի վրա հիմնված ու վեբ-ցանցային հավելվածով կոշտ թափոնների կառավարման մոդելավորման ծրագրային համակարգչային գործիք։ Այն հնարավորություն է տալիս յուրաքանչյուր բնակավայրի համար մուտքագրելով տվյալները՝ հաշվարկել և առաջարկել աղբահանության գործընթացների օպտիմալ մոդել՝ աղբահանության արդյունավետ երթուղիներով, աղբի հավաքման, կուտակման, տեղափոխման, տեսակավորման և հեռացման...

Տարածքային համաչափ զարգացումն ու ժողովրդագրական խնդիրների լուծումը կառավարության առաջնահերթությունների թվում են. Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն՝ Կոտայքի մարզպետարանում

Տարածքային համաչափ զարգացումն ու ժողովրդագրական խնդիրների լուծումը կառավարության առաջնահերթությունների թվում են. Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն՝ Կոտայքի մարզպետարանում 28.04.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել Կոտայքի մարզպետարանում: Խորհդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը, Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը, փոխմարզպետները, իրավապահ մարմինների մարզային վարչությունների ղեկավարները: Մինչ մարզի սոցիալ-տնտեսական խնդիրներին ու հետագա անելիքներին անդրադառնալը՝...

Քննարկվել է ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների նոր բազայի ներդրման հարցը

Քննարկվել է ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների նոր բազայի ներդրման հարցը 23.04.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը մասնակցել է ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների նոր բազայի ներդրման թեմայով հրավիրված աշխատաժողովին։ Նշված ծրագիրը ներդրվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ։ Մասնակցում էին նաև ՏԿԵ նախարարության‚ Համաշխարհային բանկի‚ Ճանապարհային ոստիկանության‚ «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի‚ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ։...

Մեկնարկել է «Անվտանգությունը ձեր գործողություններում է» ճանապարհային անվտանգության առաջին ազգային արշավը

Մեկնարկել է «Անվտանգությունը ձեր գործողություններում է» ճանապարհային անվտանգության առաջին ազգային արշավը 21.04.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մեկնարկել է «Անվտանգությունը ձեր գործողություններում է» ազգային հաղորդակցման արշավը՝ ճանապարհային վթարները նվազեցնելու, անվտանգության բարձրացման և Հայաստանի ճանապարհներին մարդկային կյանքեր փրկելու նպատակով։ Արշավն իրականացվում է Եվրոպական միության և Եվրոպական ներդրումային բանկի (EIB) տեխնիկական և ֆինանսական աջակցության միջոցով: Եռամսյա համապետական արշավը նպատակ ունի կանխել երկրում խոշոր ճանապարհատրանսպորտային...

Հայաստանի պատվիրակությունն այցելել է Կոլայի ԱԷԿ ՝ ուսումնասիրելու կայանների շահագործման ժամկետը կրկնակի երկարաձգման փորձը

Հայաստանի պատվիրակությունն այցելել է Կոլայի ԱԷԿ ՝ ուսումնասիրելու կայանների շահագործման ժամկետը կրկնակի երկարաձգման փորձը 21.04.2021

Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ  Հակոբ Վարդանյանի գլխավորությամբ աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն: Պատվիրակության կազմում էին Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայկական ԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը:  Այցի շրջանակում հայկական պատվիրակության անդամներն այցելել են Կոլայի ատոմակայան (Մուրմանսկի մարզ), հանդիպել են «ԳԻԴՐՈՊՐԵՍ» ՕԿԲ-ի ղեկավարության հետ և...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին