Նորություններ

Լրատվություն

Գնել Սանոսյանը ներկայացրել է  Պետգույքի կառավարման կոմիտեի նորանշանակ նախագահին

Գնել Սանոսյանը ներկայացրել է Պետգույքի կառավարման կոմիտեի նորանշանակ նախագահին 07.01.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել Կոմիտեի նորանշանակ նախագահ Առնակ Ավետիսյանին։ Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Կոմիտեի նախկին նախագահ Գարիկ Սարգսյանին՝ բարդ ժամանակահատվածում իրականացրած ծավալուն աշխատանքի համար։ Այնուհետև Սանոսյանը շնորհավորել է Առնակ Ավետիսյանին՝ կարևոր և պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ։ Համատեղ աշխատանքի համար ներկաներին շնորհակալություն...

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին 07.01.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի նախագահ Արթուր Սողոմոնյանի ուղեկցությամբ ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին։ Նախարարին է ներկայացվել մինչ այս իրականացված և առաջիկայում պլանավորվող աշխատանքները։ Անկախ եղանակային պայմաններից՝ այս ցուրտ եղանակին ջրամբարի տարածքում ակտիվ շինարարական աշխատանքները շարունակվում են։...

Գնել Սանոսյանը ներկայացրել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանին

Գնել Սանոսյանը ներկայացրել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանին 05.01.2022

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Վեդի խոշորացված համայնքի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանին: Նախարարը շնորհավորել է Գ. Սարգսյանին՝ նշելով, որ վերջինս լավ ծանոթ է մարզին, համայնքին և դա մեծապես կօգնի աշխատանքները բնականոն կազմակերպելու համար: Նախարարը շնորհակալություն է հայտնել Վեդի համայնքի նախկին պաշտոնակատար Ռաֆայել Հակոբյանին՝ մինչ այս համայնքի կառավարումը պատշաճ իրականացնելու համար: Գարիկ...

Շահագրգիռ կողմերի հետ  քննարկվել է Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի 2022-2030 թվականների ազգային ծրագրի նախագիծը

Շահագրգիռ կողմերի հետ քննարկվել է Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի 2022-2030 թվականների ազգային ծրագրի նախագիծը 23.12.2021

Դեկտեմբերի 21-ին կազմակերպվել է ազգային աշխատաժողով, որտեղ ներկայացվել և շահագրգիռ կողմերի հետ քննարկվել է «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության 2022-2030 թվականների ազգային ծրագրի նախագիծը։ Նախագիծը մշակվել է «ԵՄ-ն կլիմայի համար» ԵՄ-ՄԱԶԾ տարածաշրջանային ծրագրի շրջանակներում: Քննարկման նպատակն էր աջակցել երկրում էներգետիկ ոլորտի երկարաժամկետ ցածր արտանետումների ռազմավարության մշակմանը։ Շրջակա միջավայրի փոխնախարար Գայանե Գաբրիելյանը և Տարածքային...

ՀՀ ՏԿԵ նախարարը  մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների համակարգող տրանսպորտային խորհրդակցության 41-րդ նիստին

ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների համակարգող տրանսպորտային խորհրդակցության 41-րդ նիստին 22.12.2021

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր առցանց ձևաչափով մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների համակարգող տրանսպորտային խորհրդակցության 41-րդ նիստին։ ԱՊՀ ՀՏԽ-ն գումարվում է տարին մեկ անգամ՝ Մոսկվայում նոյեմբերին անցկացվող «Տրանսպորտային շաբաթ» միջոցառման շրջանակներում։ Բացման խոսքով հանդես է եկել ԱՊՀ ՀՏԽ-ի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը։ Նախարար Սանոսյանը ողջունել է խորհրդակցության...

Վաչե Տերտերյանը մասնակցել է  «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» (LEAD)  ծրագրի ղեկավար հանձնաժողովի  նիստին

Վաչե Տերտերյանը մասնակցել է «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» (LEAD) ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստին 22.12.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր մասնակցել է «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» (LEAD) ծրագրի ղեկավար հանձնաժողովի առցանց նիստին։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Հայաստանի կառավարության հետ համատեղ՝ նպատակ ունենալով Հայաստանում տեղայնացնել Եվրոպական միությունում լայնորեն կիրառվող համայնքային, գյուղական զարգացման LEADER մեթոդաբանությունը՝ մեկտեղելով տեղական...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին