Նորություններ

Լրատվություն

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում 14.01.2022

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում։ Նախարարը երեկ դիտարկել է Խոտ-Որոտան, Բարձրավան-Քաշունի և Տանձավեր-Շուռնուխ ճանապարհների կառուցման ընթացքը։ Այսօր, անկախ եղանակային վատ պայմաններից, նախարարը Սյունիքի մարզպետի, Կապան համայնքի ղեկավարի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչների հետ դիտարկել է Վերին Խոտանան, Կապան-Ճակատեն, Տաթև-Լծեն ճանապարհների կառուցման ընթացքը։...

Պարզաբանում

Պարզաբանում 14.01.2022

Լրատվամիջոցներում տեղ են գտել մի շարք իրարամերժ և անհիմն հրապարակումներ իբրև «գաղտնի կնքված հերթական գազային համաձայնագրի» վերաբերյալ։ Մանիպուլյատիվ մեկնաբանությունները և ապատեղեկատվության տարածումը կանխելու նպատակով կրկին տեղեկացնում ենք. 2022թ. համար սահմանին գազի գնի հարցը կարգավորված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ միջև դեռևս 2013թ. կնքված պայմանագրին կից լրացուցիչ համաձայնագրով, ըստ որի սահմանին գազի գինը 2022թ. համար պահպանվում...

Այս տարվանից  Եղվարդ, Էջմիածին, Մասիս և Վանաձոր համայնքներում շինթույլտվությունները կտրվեն էլեկտրոնային եղանակով

Այս տարվանից Եղվարդ, Էջմիածին, Մասիս և Վանաձոր համայնքներում շինթույլտվությունները կտրվեն էլեկտրոնային եղանակով 12.01.2022

2022 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության Եղվարդ, Էջմիածին, Մասիս և Վանաձոր համայնքներում շինթույլտվություն ստանալու համար այլևս պետք է դիմել բացառապես էլեկտրոնային եղանակով։ Այս որոշումը ՀՀ մյուս համայնքներում պարտադիր կդառնա 2024 թվականի դեկտեմբերի 30-ից։ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի, Կադաստրի կոմիտեի ղեկավարի, մարզպետերի և նշված 4 համայնքների ղեկավարների ու...

Գնել Սանոսյանը ներկայացրել է  Պետգույքի կառավարման կոմիտեի նորանշանակ նախագահին

Գնել Սանոսյանը ներկայացրել է Պետգույքի կառավարման կոմիտեի նորանշանակ նախագահին 07.01.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել Կոմիտեի նորանշանակ նախագահ Առնակ Ավետիսյանին։ Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Կոմիտեի նախկին նախագահ Գարիկ Սարգսյանին՝ բարդ ժամանակահատվածում իրականացրած ծավալուն աշխատանքի համար։ Այնուհետև Սանոսյանը շնորհավորել է Առնակ Ավետիսյանին՝ կարևոր և պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ։ Համատեղ աշխատանքի համար ներկաներին շնորհակալություն...

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին 07.01.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի նախագահ Արթուր Սողոմոնյանի ուղեկցությամբ ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին։ Նախարարին է ներկայացվել մինչ այս իրականացված և առաջիկայում պլանավորվող աշխատանքները։ Անկախ եղանակային պայմաններից՝ այս ցուրտ եղանակին ջրամբարի տարածքում ակտիվ շինարարական աշխատանքները շարունակվում են։...

Գնել Սանոսյանը ներկայացրել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանին

Գնել Սանոսյանը ներկայացրել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանին 05.01.2022

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Վեդի խոշորացված համայնքի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանին: Նախարարը շնորհավորել է Գ. Սարգսյանին՝ նշելով, որ վերջինս լավ ծանոթ է մարզին, համայնքին և դա մեծապես կօգնի աշխատանքները բնականոն կազմակերպելու համար: Նախարարը շնորհակալություն է հայտնել Վեդի համայնքի նախկին պաշտոնակատար Ռաֆայել Հակոբյանին՝ մինչ այս համայնքի կառավարումը պատշաճ իրականացնելու համար: Գարիկ...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին