Նորություններ

Լրատվություն

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը 12.02.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը կարևորել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչության հետ համագործակցության օրակարգի ընդլայնումը հատկապես հետպատերազմյան շրջանում և հույս հայտնել, որ գրասենյակի գործուն աջակցությամբ հնարավոր կլինի մեղմել համավարակի և պատերազմի հետևանքները Հայաստանի մարզերում։ Շոմբի Շարփն իր հերթին վստահեցրել է Հայաստանին տարբեր...

Նախարար Պապիկյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին

Նախարար Պապիկյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին 10.02.2021

ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը հյուրընկալել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։ Պատվիրակության կազմում էին Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Միխայելա Ստոյկոսկան և սոցիալ-տնտեսական ծրագրերի պատասխանատու Աննա Գյուրջյանը։ Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մարիյասինին պաշտոնավարման ընթացքում կատարած զգալի աշխատանքի, սերտ համագործակցության և Հայաստանի նկատմամբ սրտացավ վերաբերմումքի համար...

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին 09.02.2021

ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին ՀՀ–ում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան պաշտոնավարման ընթացքում։ «Մենք պատրաստակամ ենք ամրապնդել և ընդլայնել տարբեր ոլորտներում հայ–շվեդական համագործակցությունը։ Մեր գերատեսչության համակարգման ներքո գտնվող բազմապրոֆիլ ուղղությունները փոխգործակցության նոր եզրեր ու հնարավորություններ...

ՏԿԵ նախարարությունը գործարկել է հեռավար ուսուցման elearning.mta.gov.am համակարգը

ՏԿԵ նախարարությունը գործարկել է հեռավար ուսուցման elearning.mta.gov.am համակարգը 09.02.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործարկել է Հեռավար ուսուցման կառավարման https://elearning.mta.gov.am համակարգը։ Այսուհետ ՏԻՄ աշխատակիցների կրթական, վերապատրաստման, ատեստավորման դասընթացները կկազմակերպվեն այս առցանց հարթակում՝ համակարգում զետեղված ուսումնական դասընթացների և պլանների միջոցով՝ հնարավորություն ստեղծելով հեռավոր համայնքներում բնակվողներին մասնակից լինել մասնագիտական կրթական գործընթացներին։ Օգտատերերի կիրառման համար այն բավականին մատչելի...

Կայացել է ՀՀ, ՌԴ  և ԱՀ  փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի երկաթուղային, ավտոտրանսպորտային և համակցված փոխադրումների հարցերով փորձագիտական ենթախմբի  նիստը

Կայացել է ՀՀ, ՌԴ և ԱՀ փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի երկաթուղային, ավտոտրանսպորտային և համակցված փոխադրումների հարցերով փորձագիտական ենթախմբի նիստը 08.02.2021

Փետրվարի 6–ին կայացել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի երկաթուղային, ավտոտրանսպորտային և համակցված փոխադրումների հարցերով փորձագիտական ենթախմբի հեռավար նիստը։ Նիստին մասնակցել են երեք երկրների համապատասխան հանձնաժողովներում ընդգրկված ոլորտային պատասխանատուները։ Դիտարկվել են տարանցիկ փոխադրումներ իրականացնելու համար տարածաշրջանում գոյություն ունեցող երկաթուղային ցանցի վիճակին,...

Սուրեն Պապիկյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին

Սուրեն Պապիկյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին 05.02.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին։ Նախարար Պապիկյանը կարևորել է «Վեոլիա» ընկերության գործունեությունը Հայաստանի ջրամատակարարման կազմակերպման գործում և ֆրանսիական ընկերության ներկայացվածությունը ՀՀ–ում գնահատել որպես հայ–ֆրանսիական բարձր մակարդակի գործընկերային հարաբերությունների ցուցիչ։...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին