Նորություններ

Լրատվություն

Արմեն Սիմոնյանն ընդունել է ղազախական պատվիրակությանը

Արմեն Սիմոնյանն ընդունել է ղազախական պատվիրակությանը 13.05.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարարի տեղակալ Կայրատ Տորեբաևի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ և ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական համագործակցության համատեքստում տրանսպորտային հաղորդակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել...

ՏԿԵՆ նախաձեռնությամբ տեղի է ունեցել առցանց աշխատաժողով՝ «Մանկապարտեզներ առցանց հերթագրման» թեմայով

ՏԿԵՆ նախաձեռնությամբ տեղի է ունեցել առցանց աշխատաժողով՝ «Մանկապարտեզներ առցանց հերթագրման» թեմայով 12.05.2021

Այսօր ՀՀ ՏԿԵՆ Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը և Տարածքային կառավարման վարչության պետ Լուսինե Սիմոնյանը մասնակցել են ՏԿԵՆ նախաձեռնությամբ համայնքների հետ կազմակերպվող առցանց աշխատաժողովին, որի նպատակն է համայնքներին ներկայացնել Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի «Մանկապարտեզներ առցանց հերթագրման» ենթահամակարգը: Աշխատաժողովին մասնակցել են նաև մարզպետարանների համապատասխան մասնագետներ, համայնքապետարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև...

Քննարկվել են ՏԻՄ-երում գենդերային հավասարությանը վերաբերող օրենսդրական առաջարկությունները

Քննարկվել են ՏԻՄ-երում գենդերային հավասարությանը վերաբերող օրենսդրական առաջարկությունները 10.05.2021

«Կանանց մասնակցությունը ՏԻՄ գործընթացներում․ խոչընդոտներ և մարտահրավերներ» թեմայով հանդիպմանն այսօր քննարկվել են ՏԻՄ-երում գենդերային հավասարությանը վերաբերող օրենսդրական առաջարկություններին, տեղական մակարդակում կանանց մասնակցությանն առնչվող հարցեր։ Հանդիպումը կազմակերպվել էր «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը՝ ՀՀ տարածքային կառավարման և...

Քաղաքացիներն անշարժ գույքի և փոխադրամիջոցի գույքահարկն այսուհետ  կարող են վճարել  Գույքահարկի միասնական համակարգով

Քաղաքացիներն անշարժ գույքի և փոխադրամիջոցի գույքահարկն այսուհետ կարող են վճարել Գույքահարկի միասնական համակարգով 06.05.2021

Գործարկվել է «Տեղական հարկերի վճարման համակարգ»-ը՝ https://pay.e-community.am/am/ , որի միջոցով ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են առցանց եղանակով՝ առանց համայնքապետարան այցելելու, համակարգչի կամ սմարթֆոնի միջոցով իրականացնել իրենց պատկանող փոխադրամիջոցի կամ անշարժ գույքի հարկերի վճարումը։ Անհրաժեշտ է միայն անցնել https://pay.e-community.am/am/ հղումով և փնտրել գույքը մեկ միասնական միջավայրում։ Վճարումը կատարելուց հետո էլեկտրոնային փոստին ուղարկվում է վճարման...

Նախարարի տեղակալ Վ․ Տերտերյանը մասնակցել է «Հայաստանում ՏԻՄ-երի ֆիսկալ ինքնավարության և ֆիսկալ կարողությունների բարձրացում» թեմայով տեսակոնֆերանսին

Նախարարի տեղակալ Վ․ Տերտերյանը մասնակցել է «Հայաստանում ՏԻՄ-երի ֆիսկալ ինքնավարության և ֆիսկալ կարողությունների բարձրացում» թեմայով տեսակոնֆերանսին 04.05.2021

Այսօր ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը մասնակցել են ՏԿԵՆ-ի նախաձեռնությամբ կազմակերպվող՝ Փորձագիտական եռօրյա հանդիպում-քննարկումների շարքի (Peer Review) առաջին տեսակոնֆերանսին՝ «Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ֆիսկալ ինքնավարության և ֆիսկալ կարողությունների բարձրացում» թեմայով։ Հանդիպումները, որոնք ընթանալու են ՏԿԵՆ բարձրաստիճան պաշտոնյաների, խոշորացված համայնքների ներկայացուցիչների,...

Առաջին անգամ մշակվել է կոշտ թափոնների կառավարման մոդելավորման ծրագրային համակարգ

Առաջին անգամ մշակվել է կոշտ թափոնների կառավարման մոդելավորման ծրագրային համակարգ 04.05.2021

«Կոշտ կենցաղային թափոնների քարտեզագրում» (Mapping Municipal Solid Waste ASI029) ծրագրի շրջանակում ստեղծվել է GIS-ի վրա հիմնված ու վեբ-ցանցային հավելվածով կոշտ թափոնների կառավարման մոդելավորման ծրագրային համակարգչային գործիք։ Այն հնարավորություն է տալիս յուրաքանչյուր բնակավայրի համար մուտքագրելով տվյալները՝ հաշվարկել և առաջարկել աղբահանության գործընթացների օպտիմալ մոդել՝ աղբահանության արդյունավետ երթուղիներով, աղբի հավաքման, կուտակման, տեղափոխման, տեսակավորման և հեռացման...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին