Նորություններ

Լրատվություն

ՀՀ ՏԿԵ  նախարարությունը և «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան քննարկել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարարությունը և «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան քննարկել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր 08.10.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է «Ռուսատոմ միջազգային ցանց» ոլորտային համալիրի նախագահ Վադիմ Տիտովին։ Քննարկվել են տարածքների զարգացման ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը ներկայացվել են այնպիսի նախագծեր, ինչպիսիք են քաղաքային և գյուղական միջավայրի կարևոր օբյեկտների անխափան էլեկտրասնուցման ապահովումը էլեկտրաէներգիայի կուտակման ժամանակակից համակարգերի...

Նարեկ Մանուկյանը նշանակվել է ՏԿԵ նախարարի տեղակալ

Նարեկ Մանուկյանը նշանակվել է ՏԿԵ նախարարի տեղակալ 08.10.2021

ՀՀ վարչապետի հոկտեմբերի 7-ի N 1119-Ա որոշմամբ Նարեկ Մանուկյանը նշանակել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ: https://www.e-gov.am/decrees/item/23930/  

Հաղորդագրություն 06.10.2021

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաստատում է, որ սույն թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան երթուղով թռիչք: Ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանի օդային տարածքների օգտագործումը երբեք չի սահմանափակվել քաղաքացիական օդանավերի համար՝ բացառությամբ 44-օրյա պատերազմի ժամանակահատվածի: Նշված երթուղով թռիչքներ շարունակաբար իրականացվել են նաև նախկինում մինչև 2014 թվականի նոյեմբերի 8-ը, ինչից հետո ադրբեջանական կողմն իր...

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին 06.10.2021

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Ողջունելով դեսպանին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին ակտիվ և արդյունավետ աշխատանքի՝ հատկապես սահմանամերձ համայնքներ նրա այցելությունների և հստակ դիրքորոշման համար։ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին շնորհավորել է նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նոր կարգավիճակում արդյունավետ համագործակցությունը շարունակվելու է։...

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է արցախյան ազատամարտի հերոս Գագիկ Ստեփանյանի անվան Երևանի թիվ 135 դպրոցի բացմանը

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է արցախյան ազատամարտի հերոս Գագիկ Ստեփանյանի անվան Երևանի թիվ 135 դպրոցի բացմանը 05.10.2021

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր մասնակցել է արցախյան ազատամարտի հերոս Գագիկ Ստեփանյանի անվան Երևանի թիվ 135 դպրոցի բացմանը: Դպրոցի հին շենքը կառուցվել էր 1967թ., սակայն վերջին տարիներին այն խիստ վտանգավոր էր դարձել։ Հետևաբար որոշվել էր հիմնովին քանդել հին շենքը և կառուցել նորը։ Վերակառուցված ժամանակակից և 9 բալ երկրաշարժի նկատմամբ սեյսմակայուն դպրոցն այսօր արդեն իր դռներն է բացել 1701 աշակերտի առաջ, որոնք կրթություն են ստանում հարմարավետ...

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանում  Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին 04.10.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Նախարարը, ողջունելով դեսպանին, ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։ Նախարարության հետ առկա է լավ համագործակցություն՝ վստահեցնելով, որ այն առաջիկայում կշարունակվի և ավելի կզարգանա։ Դեսպան Կոպիրկինը նախ շնորհավորել է նախարարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ապա ընդգծել՝ որ ՏԿԵ...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին