Նորություններ

Լրատվություն

ՏԿԵ նախարարի տեղակալները ընդունել են Համաշխարհային բանկի պատվիրակությանը

ՏԿԵ նախարարի տեղակալները ընդունել են Համաշխարհային բանկի պատվիրակությանը 08.10.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Վաչե Տերտերյանը և Հակոբ Վարդանյանն այսօր ընդունել են Կարոլին Գեգինատի՝ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են 3 առանցքային հարցեր՝ գյուղատնտեսության ոլորտի՝ մասնավորապես՝ ոռոգման ջրի հասանելիության, էներգետիկ ոլորտում կատարելագործման և տարածքների համաչափ զարգացման վերաբերյալ։ Վաչե Տերտերյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Համաշխարհային բանկի...

ՏԿԵ նախարարն Այգեզարդ համայնքում ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով ընթացող աշխատանքներին

ՏԿԵ նախարարն Այգեզարդ համայնքում ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով ընթացող աշխատանքներին 08.10.2021

Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոյանն Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի ուղեկցությամբ այցելել է Այգեզարդ համայնք, ծանոթացել կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերով ընթացող աշխատանքներին: Այգեզարդ համայնքում կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվում է 3 ծրագիր՝ համայնքի կենտրոնական փողոցի ասֆալտապատում, համայնքապետարանի և զբոսայգու բարեկարգում, բասկետբոլի և թենիսի խաղադաշտերի կառուցում:...

ՏԿԵ նախարարն  Արտաշատ քաղաքային համայնքի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

ՏԿԵ նախարարն Արտաշատ քաղաքային համայնքի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատարին 08.10.2021

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Արտաշատ քաղաքային համայնքի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Կառլեն Մկրտչյանին: Նախարարը շնորհավորել է նորանշանակ քաղաքապետի պաշտոնակատարին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք՝ միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնելով համայնքի նախկին ղեկավար Կարեն Բենիամինյանին իր պաշտոնավարման ընթացքում իրականացրած աշխատանքների համար։ Նախարար Սանոսյանն իր խոսքում շեշտել է, որ յուրաքանչյուր ոք իր...

Երևանում անցկացվել է Հայաստանի ճանապարհների նախագծման չափանիշների և ընթացակարգերի վերանայման թեմայով աշխատաժողով

Երևանում անցկացվել է Հայաստանի ճանապարհների նախագծման չափանիշների և ընթացակարգերի վերանայման թեմայով աշխատաժողով 08.10.2021

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը մասնակցել է Հայաստանի ճանապարհների նախագծման չափանիշների և ընթացակարգերի վերանայման թեմայով հրավիրված աշխատաժողովին։ Այն անցկացվել է Եվրոպական ներդրումային բանկի դրամաշնորհի միջոցներով ֆինանսավորվող և ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։ Աշխատաժողովի կազմակերպմանն աջակցել է ծրագրի խորհրդատու...

ՀՀ ՏԿԵ  նախարարությունը և «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան քննարկել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարարությունը և «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան քննարկել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր 08.10.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է «Ռուսատոմ միջազգային ցանց» ոլորտային համալիրի նախագահ Վադիմ Տիտովին։ Քննարկվել են տարածքների զարգացման ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը ներկայացվել են այնպիսի նախագծեր, ինչպիսիք են քաղաքային և գյուղական միջավայրի կարևոր օբյեկտների անխափան էլեկտրասնուցման ապահովումը էլեկտրաէներգիայի կուտակման ժամանակակից համակարգերի...

Նարեկ Մանուկյանը նշանակվել է ՏԿԵ նախարարի տեղակալ

Նարեկ Մանուկյանը նշանակվել է ՏԿԵ նախարարի տեղակալ 08.10.2021

ՀՀ վարչապետի հոկտեմբերի 7-ի N 1119-Ա որոշմամբ Նարեկ Մանուկյանը նշանակել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ: https://www.e-gov.am/decrees/item/23930/  

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին