Նորություններ

Լրատվություն

Հոկտեմբերի 18-19-ը Երևանում կանցկացվի Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումը

Հոկտեմբերի 18-19-ը Երևանում կանցկացվի Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումը 14.10.2021

Հոկտեմբերի 18-19-ը Երևանում կանցկացվի Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումը, որի կազմակերպիչներն են հանդիսանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը։ Պլենար նիստին կմասնակցեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։ Ֆորումի շրջանակում կիրականացվի նաև Ռուսական արտահանման կենտրոնի բիզնես-առաքելություն՝ շուրջ 100-150 հայ և ռուս...

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը աշխատանքային այցով եղել է Շուռնուխ գյուղում

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը աշխատանքային այցով եղել է Շուռնուխ գյուղում 13.10.2021

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի` Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի հաջորդ կանգառը Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղն էր: Շուռնուխում նախարարը ծանոթացել է համայնքում կառուցվող 13 բնակելի տների շինարարության ընթացքին: Շինարարությունը ակտիվ փուլում է: Այս տարվա փետրվարին կառավարությունը 470 միլիոն դրամ էր հատկացրել Հայաստանի քաղաքաշինության կոմիտեին՝ Շուռնուխ գյուղում իրենց բնակելի նշանակության գույքերի տնօրինման...

Գնել Սանոսյանը Սյունիք կատարած աշխատանքային այցի շրջանակում  եղել է  Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում

Գնել Սանոսյանը Սյունիք կատարած աշխատանքային այցի շրջանակում եղել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում 13.10.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում եղել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Նախարարը ծանոթացել է ներդրումային ծրագրի իրականացման աշխատանքներին, ընկերության ղեկավարության հետ քննարկել կոմբինատի նոր կառուցվածքը, կոմբինատի աշխատանքի արտադրության նոր ծավալները։ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ավարտել է ձեռնարկության տեխնոլոգիական վերազինմանն ուղղված ներդրումային ծրագրի իրականացումը:...

ՏԿԵ նախարարը Սյունիքի մարզում ծանոթացել է  Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի շինաշխատանքներին

ՏԿԵ նախարարը Սյունիքի մարզում ծանոթացել է Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի շինաշխատանքներին 13.10.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ այցելել է Սյունիքի մարզ և տեղում ծանոթացել ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին։ Նախարարն անձամբ ուշ երեկոյան հետևել է Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի շինաշխատանքներին և համոզվել, որ արվում է առավելագույնը աշխատանքները սահմանված ժամկետին ավարտին հասցնելու համար։ Այս պահին Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումն ընթացքի մեջ է։ 2021թ․ին շինարարական աշխատանքներ են կատարվել ընդհանուր...

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Վայք քաղաքում  համայնքի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մխիթար Մաթևոսյանին

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Վայք քաղաքում համայնքի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մխիթար Մաթևոսյանին 12.10.2021

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Վայք քաղաքում համայնքի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մխիթար Մաթևոսյանին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել նախորդ համայնքապետին` Թարո Ավետյանին, իր կատարած աշխատանքի համար։ Մխիթար Մաթևոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ ամեն ինչ կանի, որպեսզի արդարացնի բոլորի սպասելիքները։ «Համատեղ ուժերը կներդնենք ի շահ համայնքի, և կանենք ամեն...

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Ջերմուկ քաղաքում  համայնքի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահագն Արսենյանին

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Ջերմուկ քաղաքում համայնքի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահագն Արսենյանին 12.10.2021

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Ջերմուկ քաղաքում համայնքի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահագն Արսենյանին։ Նախարարը շնորհավորել է նորանշանակ քաղաքապետի պաշտոնակատարին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։ Նախարարը շնորհակալություն է հայտնել համայնքի նախկին ղեկավար Վարդան Հովհաննիսյանին իր պաշտոնավարման ժամանակահատվածում իրականացրած աշխատանքների համար։ Վահագն Արսենյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին