Նորություններ

Լրատվություն

Քննարկվել են տեղական ինքնակառավարման համակարգի բարելավման ոլորտում փոխգործակցության հնարավորությունները

Քննարկվել են տեղական ինքնակառավարման համակարգի բարելավման ոլորտում փոխգործակցության հնարավորությունները 05.02.2020

«Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակում փետրվարի 5-ին Աղվերանում կայացել է տարեկան պլանավորման երկօրյա աշխատաժողով: Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/ GIZ), Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ), Եվրոպայի խորհրդի (ԵԽ),...

Քննարկվել են ներպետական և միջմարզային ուղևորափոխադրումների ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները

Քննարկվել են ներպետական և միջմարզային ուղևորափոխադրումների ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները 05.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ :  Քննարկվել են կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: Պատասխանատուները մանրամասն անդրադարձել են ներպետական և միջմարզային տրանսպորտային համակարգի ներկայիս գործունեությանը, խնդիրներին: Դրանք վերաբերել են շահագործվող տրանսպորտի վիճակին, չվացուցակների բացակայությանը, անկանոն երթուղիների կազմակերպմանը,...

Վարդենիս համայնքի բնակիչներին  այսուհետ վարչական ծառայություններ կմատուցվեն  նորաբաց  Քաղաքացիների սպասարկման  գրասենյակում

Վարդենիս համայնքի բնակիչներին այսուհետ վարչական ծառայություններ կմատուցվեն նորաբաց Քաղաքացիների սպասարկման գրասենյակում 05.02.2020

Փետրվարի 4-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում բացվել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակ (ՔՍԳ), որը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ ու Հայաստանում...

ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել միջգերատեսչական քննարկում

ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել միջգերատեսչական քննարկում 04.02.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի Սուրեն Պապիկյան/ Suren Papikyanի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և մարզպետների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում ոլորտային գերատեսչությունների ղեկավարները մարզպետների հետ քննարկել են միջգերատեսչական հարցեր, որոնք վերաբերել են կրթության և առողջապահության ոլորտի բարեփոխումներին և...

Պարզաբանում

Պարզաբանում 04.02.2020

Փետրվարի 4-ին սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 57 կմ-ին (Սևանի ԳԱՅԻ պոստ) տեղի է ունեցել շղթայական ավտովթար: Ուժեղ մառաղուխի և բքի պատճառով ցածր տեսանելիության պայմաններում ճանապարհի բնականոն երթևեկության ապահովման աշխատանքները դժվարանում են: Բազմիցս զգուշացրել ենք և կրկին հորդորում ենք վարորդներին ձմռան շրջանում լինել խիստ ուշադիր, ցուցաբերել զգոնություն, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները,...

Տեղի է ունեցել Տրանսպորտի և առևտրի խթանման ռազմավարության մշակման մեկնարկին նվիրված առաջին աշխատաժողովը

Տեղի է ունեցել Տրանսպորտի և առևտրի խթանման ռազմավարության մշակման մեկնարկին նվիրված առաջին աշխատաժողովը 04.02.2020

Այսօր տեղի է ունեցել Տրանսպորտի և առևտրի խթանման ռազմավարության մշակման մեկնարկին նվիրված առաջին աշխատաժողովը։ Ռազմավարությունը մշակվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։ Տրանսպորտի և առևտրի խթանման ռազմավարության հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում ճանապարհային ենթակառուցվածքների զարգացմանը, տրանսպորտային ծառայությունների որակի և ճանապարհային անվտանգության մակարդակի, փոխադրումների արդյունավետության...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79, (010)51-13-09, (011)52-65-73

Բաժանորդագրում նորություններին