Նորություններ

Լրատվություն

Տեղի է ունեցել Տրանսպորտի և առևտրի խթանման ռազմավարության մշակման մեկնարկին նվիրված առաջին աշխատաժողովը

Տեղի է ունեցել Տրանսպորտի և առևտրի խթանման ռազմավարության մշակման մեկնարկին նվիրված առաջին աշխատաժողովը 04.02.2020

Այսօր տեղի է ունեցել Տրանսպորտի և առևտրի խթանման ռազմավարության մշակման մեկնարկին նվիրված առաջին աշխատաժողովը։ Ռազմավարությունը մշակվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։ Տրանսպորտի և առևտրի խթանման ռազմավարության հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում ճանապարհային ենթակառուցվածքների զարգացմանը, տրանսպորտային ծառայությունների որակի և ճանապարհային անվտանգության մակարդակի, փոխադրումների արդյունավետության...

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը վերսկսում է երիտասարդների համար պրակտիկայի ծրագիրը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը վերսկսում է երիտասարդների համար պրակտիկայի ծրագիրը 30.01.2020

Հաշվի առնելով նախորդ տարվա պրակտիկայի հաջողված փորձը՝ ՀՀ ՏԿԵ նախարարությունը պրակտիկայի հերթական հնարավորությունն է ընձեռում բակալավրի/մագիստրոսի աստիճան ունեցող մինչև 30 տարեկան երիտասարդ մասնագետների և բակալավրի ավարտական կուրսում սովորող ուսանողների համար, որոնք ցանկանում են փորձ ձեռք բերել հանրային ծառայության ոլորտում։ Պրակտիկայի ընթացքում պրակտիկանտները կներգրավվեն ստորաբաժանումների աշխատանքներում, կստանան խորհրդատվություն և աջակցություն նախարարության ստորաբաժանումների...

Ի գիտություն կապալառուներին, շինարարական կազմակերպություններին, շահառու այլ խմբերին

Ի գիտություն կապալառուներին, շինարարական կազմակերպություններին, շահառու այլ խմբերին 30.01.2020

Տեղեկացնում ենք, որ շուտով կմեկնարկեն 2020թ. վերանորոգման ենթակա ճանապարհահատվածների շինարարական աշխատանքներն իրականացնելու մրցույթները,որոնք անցկացվելու են էլեկտրոնային գնումների՝ Armeps ( www.armeps.am ) համակարգի միջոցով: Նպատակ ունենալով բարձրացնել իրազեկվածությունը և ապահովել առավելագույն մասնակցայնություն ու մրցակցայնություն՝ հորդորում ենք շինարարական կազմակերպություններին ( այդ թվում՝ արտասահմանյան) հետևել գնումների գործընթացում առաջիկա նորություններին և բաց չթողնել հետաքրքրություն...

Մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպություններն իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր կներկայացնեն

Մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպություններն իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր կներկայացնեն 29.01.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր կայացել է հանդիպում մետաղական հանքաքար արդյունահանող ընկերությունների ներկայացուցիչների հետ, որը վարել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը ու ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը։ ԱԺ-ի կողմից ընդունված հանքարդյունաբերության ոլորտի մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված օրենսդրական փաթեթի համաձայն՝...

Քննարկվել են սպանդանոցային պարտադիր մորթին առնչվող գործընթացում ի հայտ եկած խնդիրների կարգավորման տարբերակները

Քննարկվել են սպանդանոցային պարտադիր մորթին առնչվող գործընթացում ի հայտ եկած խնդիրների կարգավորման տարբերակները 24.01.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ՏԿԵ և Էկոնոմիկայի նախարարների, ՀՀ մարզպետների և տեսչական մարմինների ղեկավարների մասնակցությամբ՝ քննարկելու սպանդանոցների կառուցման և սպանդանոցային պարտադիր մորթին առնչվող գործընթացում ի հայտ եկած խնդիրների կարգավորման տարբերակները: Անդրադառնալով կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականին՝ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է. «Հաշվի առնելով այն էական...

Ներկայացվել են Բագրատաշենի նոր կամրջի նախագծի և շինարարության նախապատրաստման հետ կապված հարցեր

Ներկայացվել են Բագրատաշենի նոր կամրջի նախագծի և շինարարության նախապատրաստման հետ կապված հարցեր 24.01.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը հանդիպել է Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների կապալառու իրանական Tunnel Sadd Ariana ընկերության և կամրջի կառուցման տեխնիկական վերահսկողության ծառայություններ մատուցող կորեական Soo-sung Engineering Co., Ltd կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Կապալառու կազմակերպությունը ներկայացրել է ծրագրի առաջընթացը, մասնավորապես՝ մանրամասներ կամրջի նախագծի վերաբերյալ:...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79, (010)51-13-09, (011)52-65-73

Բաժանորդագրում նորություններին