Նորություններ

Լրատվություն

Դեկտեմբերի 1-ին Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջում տեղի ունեցավ կաթի վերամշակման լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը

Դեկտեմբերի 1-ին Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջում տեղի ունեցավ կաթի վերամշակման լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը 01.12.2021

 Դեկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Կոլբա լաբի «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի և ՄԱԿ-ի ՔՈՎԻԴ-19 արձագանքման և վերականգնման հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Կանանց տնտեսական հզորացման արագացում՝ նպաստելով Հայաստանում ՔՈՎԻԴ-19 հետևանքների վերականգման ջանքերին» համատեղ ծրագրի շրջանակներում Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջում տեղի ունեցավ կաթի վերամշակման լաբորատորիայի պաշտոնական բացման արարողությունը։...

Հայտարարություն hամայնքներում ավագանու նիստերի ուղիղ հեռարձակման վերաբերյալ

Հայտարարություն hամայնքներում ավագանու նիստերի ուղիղ հեռարձակման վերաբերյալ 01.12.2021

Դեկտեմբերի  2-ին՝ ժամը 15։00-ին, կկայանա ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ավագանու նիստը։ Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, կկայանա ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու նիստը։

Վաչե Տերտերյանը  մասնակցել է  ԵԽ  ժողովրդավարության  և կառավարման  հարցերով եվրոպական կոմիտեի նիստին

Վաչե Տերտերյանը մասնակցել է ԵԽ ժողովրդավարության և կառավարման հարցերով եվրոպական կոմիտեի նիստին 30.11.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր առցանց ձևաչափով մասնակցել է ԵԽ ժողովրդավարության և կառավարման հարցերով եվրոպական կոմիտեի նիստի աշխատանքներին։ Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Վաչե Տերտերյանը շնորհակալություն է հայտնել գործընկերների հետ փորձի փոխանակման նման հնարավորության համար և բարձր գնահատել երկրում տեղական ժողովրդավարության զարգացմանն ուղղված ԵԽ աջակցությունը։ Ժողովրդավարական կառավարման խթանում փորձի փոխանակման միջոցով...

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Վլադիմիր Տոկարևին

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Վլադիմիր Տոկարևին 30.11.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Վլադիմիր Տոկարևին։ Նախարարը բարձր է գնահատել ռուսական կողմի հետ տրանսպորտի ոլորտում առկա համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու հարցը, որը նախատեսում է ուղևորափոխադրումների մասով սուբսիդավորման չափի սահմանափակումների վերացում։ Նախարարի հետ հանդիպումից հետո ընդլայնված կազմով հանդիպումը շարունակվել է...

Գնել Սանոսյանն այսօր այցելել է   «Երևան ՋԷԿ» ՓԲ ընկերություն

Գնել Սանոսյանն այսօր այցելել է «Երևան ՋԷԿ» ՓԲ ընկերություն 29.11.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է «Երևան ՋԷԿ» ՓԲԸ։ Նախարարը նախ խորհրդակցություն է անցկացրել «Երևան ՋԷԿ»-ի աշխատակազմի հետ, քննարկել ընթացիկ հարցեր, ծանոթացել խնդիրներին, ապա «Երևան ՋԷԿ»-ի տնօրեն Արսեն Գրիգորյանի և ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ՋԷԿ-ի տարածքում։ «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրամադրված...

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է Արմավիրի նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյին

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է Արմավիրի նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյին 29.11.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Արմավիրի մարզում մարզպետարանի աշխատակազմին, համայնքապետերին, մարզպետարանի ենթակա կառույցների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին։ Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանին 3 տարվա արդյունավետ աշխատանքի համար և հաջողություն մաղթել նրան արդեն փոխվարչապետի պաշտոնում։ Նախարարը նշել է, որ Համբարձումյանը մարզում աշխատանքի շատ բարձր նշաձող է սահմանվել...

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին