Նորություններ

Լրատվություն

Գնել Սանոսյանը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել Կոմիտեի նորանշանակ նախագահին

21.12.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը դեկտեմբերի 20-ին Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել Կոմիտեի նոր նախագահ Վահագն Գևորգյանին։

Նախարարը շնորհավորել է Վ․ Գևորգյանին և ընդգծել, որ վերջինս լավ հմտություններ, փորձ ու գիտելիքներ ունի և հույս է հայտնել, որ այդ ամենը կներդրվի բարդ ու չափազանց կարևոր ոլորտի զարգացման գործում։

Վահագն Գևորգյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել կառավարությանը, նախարարին Հայաստանի համար ռազմավարական այս կառույցի ղեկավարումն իրեն վստահելու համար։
Գևորգյանը նշել է, որ տեղեկացված է ոլորտի խնդիրներին և վստահեցրել է, որ ամենօրյա համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի իրագործել նոր ծրագրեր, գրանցել նոր արդյունքներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին