Նորություններ

Լրատվություն

Մեկնարկել է մարզպետարանների 75 աշխատակիցների առցանց վերապատրաստման դասընթացը

14.12.2021

Նոյեմբերի 19-ից մեկնարկել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից կազմակերպված տարածքային կառավարման մարմինների թվով 75 աշխատակիցների առցանց վերապատրաստման դասընթացը։ Առաջին անգամն է, որ մարզպետարանների՝ համայնքապետարաններում իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնող աշխատակիցները հնարավորություն ունեն վերապատրաստվելու առցանց եղանակով։

Վերապատրաստումն իրականացվում է «Մաստեր Սթայլ» ՍՊԸ-ի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ համաձայնեցված 68-ժամյա ծրագրով։

«Մաստեր Սթայլ» ՍՊԸ-ի հետ ակտիվ աշխատանքներ են տարվել վերապատրաստման ծրագրի շրջանակներում մատուցվող թեմաների մշակման, դրանց մատուցման եղանակների, ներկայացվող շնորհանդեսների բովանդակության, ինչպես նաև ծրագրի շրջանակներում դասավանդող դասախոսների ընտրության հարցերում։ուղղությամբ։

Հաշվի առնելով դասընթացի պիլոտային լինելը՝ մշակվել է դասընթացի բովանդակության և դասախոսների կողմից նյութի մատուցման որակին առնչվող գոհունակության հարցաթերթիկ, որը վերապատրաստման յուրաքանչյուր խմբի դասընթացի ավարտից հետո կլրացվի մասնակիցների կողմից։
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին