Նորություններ

Լրատվություն

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը

09.12.2021

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը՝ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի և ԵԽ Համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավար Լիլյա Գրետարսդոտտիրի գլխավորությամբ։

Նախարարը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ բազմաշերտ համագործակցությունը։

ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը շնորհավորել է նախարարին Հայաստանում անցկացված ընտրությունների կապակցությամբ և ընդգծել է, որ դրանց որակը ևս մեկ անգամ փաստում է, որ ժողովրդավարությունն իրապես արդեն իրողություն է Հայաստանում։

Նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին Հայաստանում ընտրությունները դիտարկելու և տրված գնահատականի համար։

Հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև 2020 թ․ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված անձանց խնդիրները։
ԵԽ Համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավար Լիլյա Գրետարսդոտտիրին ընդգծել է, որ ԵԽ-ն պատրաստ է քննարկել երկարաժամկետ և հեռանկարային նոր ծրագիր, որի շրջանակներում հնարավոր կլինի օժանդակություն տրամադրել՝ ուղղված տեղահանության խնդիրների երկարաժամկետ լուծմանը։

ՀՀ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ԵԽ պատվիրակությանը ներկայացրել է անհրաժեշտ տեղեկատվությունը, առկա պատկերը և պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով քննարկել ծրագրի մանրամասները։

Նախարարն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանն ակնկալում է նաև ԵԽ աջակցությունը տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցում։

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին