Նորություններ

Լրատվություն

Ք․Ղալեչյանն ընդունել է «РОСДОРНИИ» գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչներին

03.12.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն այսօր ընդունել է ռուսական «РОСДОРНИИ» գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն Ստանիսլավ Նաբոկոյի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը։

«РОСДОРНИИ» ինստիտուտը Ռուսաստանի ճանապարհաշինության բնագավառում հայտնի կազմակերպություն է և մասնագիտացած է տրանսպորտային պլանավորման, ավտոճանապարհների զարգացման, շինարարատեխնիկական փաստաթղթերի մշակման, նախագծման և այլ աշխատանքներում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։ Հեռանկարային է համարվել գործակցությունը ճանապարհաշինության, փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման հարցերում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա քննարկումների միջոցով հստակեցնել համագործակցության կոնկրետ ուղղությունները և օգտագործել առկա ներուժը ոլորտը զարգացնելու համար։

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին