Նորություններ

Լրատվություն

Վաչե Տերտերյանը հանդիպել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության անդամների հետ

03.12.2021

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն առցանց ձևաչափով հանդիպել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության ներկայացուցիչների հետ։
ԵԽ կոնգրեսը հեռավար եղանակով իրականացնում է ՀՀ-ում դեկտեմբերի 5-ին անցկացվելիք ՏԻՄ ընտրությունների գնահատման առաքելություն։

Վաչե Տերտերյանը շնորհակալություն է հայտնել Կոնգրեսին առաջիկա տեղական ընտրությունները դիտարկելու հանձնառության համար և ընդգծել է նման առաքելությունների կարևորությունը` նշելով, որ մոնիտորինգային և դիտորդական առաքելությունների արդյունքները հիմք են հադիսանում հետագա աշխատանքի համար ու արդեն կատարվածի որոշակի գնահատական են հանդիսանում:

Խոսելով առաջիկա ընտրությունների մասին, Վ. Տերտերյանը տեղեկացրել է,որ դեկտեմբերի ընտրություններով վարչատարածքային բարեփոխումների տարածքային բաղադրիչը կարելի է Հայաստանում ավարտված համարել` Հայաստանը կունենա 79 համայնք, որից 72-ը միավորված։

Փոխնախարարը պատվիրակության անդամների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, Հայաստանը 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում անցում է կատարել համամասնական ընտրակարգի: Առաջիկա ՏԻՄ ընտրությունները 9 մարզի 38 համայնքում կանցկացվեն համամասնական ընտրակարգով, և միայն Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում դրանք մեծամասնական ընտրակարգով կանցնեն: «Մենք համամասնական ընտրակարգի անցնելով նպատակ ենք դրել օժանդակել քաղաքական դաշտի կայացմանը՝ որպես ժողովրդավարության հիմնասյուներից մեկը: Մենք կուսակցություններին շահագրգռում ենք ավելի ակտիվ լինել»,-նշել է Վ. Տերտերյանը, արձանագրելով, որ արդյունքում 38 համայնքում ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 45 կուսակցություն և դաշինք:

ՏԿԵ նախարարի տեղակալը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին ազգային փոքրամասնությունների, դաշինքներով ընտրություններին մասնակցության և այլ հարցերի վերաբերյալ:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին