Նորություններ

Լրատվություն

Վաչե Տերտերյանը մասնակցել է ԵԽ ժողովրդավարության և կառավարման հարցերով եվրոպական կոմիտեի նիստին

30.11.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր առցանց ձևաչափով մասնակցել է ԵԽ ժողովրդավարության և կառավարման հարցերով եվրոպական կոմիտեի նիստի աշխատանքներին։ Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Վաչե Տերտերյանը շնորհակալություն է հայտնել գործընկերների հետ փորձի փոխանակման նման հնարավորության համար և բարձր գնահատել երկրում տեղական ժողովրդավարության զարգացմանն ուղղված ԵԽ աջակցությունը։

Ժողովրդավարական կառավարման խթանում փորձի փոխանակման միջոցով նիստի օրակարգային հարցի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախսրարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի վարչատարածքային բարեփոխումների արդյունքները՝ որպես տեղական ժողովրդավարության բարելավմանն ուղղված Հայաստանի որդեգրած ուղղություններից մեկը։

Վաչե Տերտերյանը տեղեկություններ է տրամադրել Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի, ոլորտում իրականացված օրենսդրական բարեփոխումների, ՏԻՄ-երի ընտրական համակարգի և լիազորությունների, համայնքներում ներդրված նորարական լուծումների մասին։ Փոխնախարարը նշել է, որ Հայաստանում ՏԻՄ-երի ընտրության համամասնական ընտրակարգի անցումը, ՏԻՄ-երի լիազորությունների և մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը էականորեն բարձրացրել են ՏԻՄ ընտրությունների և տեղական իշխանությունների նկատմամբ քաղաքական հետաքրքրվածության մակարդակը։
Վ․Տերտերյանի խոսքով՝ Հայաստանն ակտիվորեն գնում է համայնքներում կառավարման էլեկտրոնային միասնական համակարգի ներդրման ուղղությամբ, ինչն իր հերթին դրական է անդրադառնում ինչպես ՏԻՄ վարչարարության հաշվետվողական բարձրացման, այնպես էլ տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության ամրապնդման վրա։

Փոխնախարարն ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է տեղական ժողովրդավարության ուղղված իր քաղաքականությունը և այս համատեքստում այսօրվա քննարկումը լավ հնարավորություն է այլ երկրների փորձին ծանոթանալու համար։

Նիստին իրենց երկրների փորձն են ներկայացրել նաև Ալբանիայի և Սլովակիայի Հանրապետությունների ներկայացուցիչները, որին հաջորդել է մասնակից պետությունների ներկայացուցիչների արձագանքները։
Մտքեր են փոխանակվել իրականացված ռեֆորմների շուրջ։

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին