Նորություններ

Լրատվություն

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Վլադիմիր Տոկարևին

30.11.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Վլադիմիր Տոկարևին։

Նախարարը բարձր է գնահատել ռուսական կողմի հետ տրանսպորտի ոլորտում առկա համագործակցությունը։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու հարցը, որը նախատեսում է ուղևորափոխադրումների մասով սուբսիդավորման չափի սահմանափակումների վերացում։

Նախարարի հետ հանդիպումից հետո ընդլայնված կազմով հանդիպումը շարունակվել է արդեն նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ։

Կողմերը քննարկել են փոխգործակցության խորացման հեռանկարները, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետագա գործունեությանը, զարգացմանը վերաբերող հարցեր։

Քննարկվել է նաև մինչև կոնցեսիայի ավարտը երկաթուղում ներդրումների ծավալների ավելացմանը վերաբերող հարցեր։

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին