Նորություններ

Լրատվություն

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ օրվա առթիվ

10.11.2021

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը այսօր Արմավիրում ներկա է գտնվել Քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացման արարողությանը։ Նախարարը, ողջունելով ներկաներին, նշել է, որ օրը պատահական չէ ընտրված․ նոյեմբերի 10-ը Տեղական ինքնակառավարման մարմինների օրն է։ Նախարարը շնորհավորել է ներկաներին և մաղթել բեղմնավոր ու անձնվեր աշխատանք։ «Տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության կարևորագույն նախապայմանը մեր քաղացիների ակտիվ մասնակցությունն է որոշումների կայացմանն ու իրականացմանը։ Ուրախ եմ նշել, որ այդ ակտիվությունն այսօր որոշիչ գործոն է դարձել արդյունավետ տեղական իշխանության ձևավորման գործում»,- ընգծել է նախարարը։

Ըստ նախարարի 25 տարի առաջ հիմք դրված տեղական ինքնակառավարման համակարգը մինչ օրս անցել է բավական խրթին և դժվարություններով լի ճանապարհ։ Նախարարը վստահեցրել է, որ նման գրասենյակների բացումը հնարավություն կտա գտնել համակարգի առաջ ծառացած խնդիրների արագ, հեշտ և հանրամատչելի լուծումներ։ Տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության կարևորագույն նախապայմանը մեր քաղացիների ակտիվ մասնակցությունն է որոշումների կայացմանն ու իրականացմանը։

Այսօր ՏԻՄ համակարգը բազմաթիվ վերափոխումների ենթարկվելուց հետո հասել է համայնքների խոշորացման վերջին փուլին։ Ծրագրի իրականացման արդյունքում ունենալու ենք ընդլայնված կարողություններով համայնքներ, որոնցում մեծանալու է տնտեսական ներուժը։ Համայնքների կայուն զարգացումն ու բարեկեցիկ միջավայրի ստեղծումը համակարգի առաջնահերթություններից է։ Ուստի ոլորտում աշխատանքը պահանջում է մեծ պատասխանատվություն, հոգատարություն ու նվիրվածություն։

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին