Նորություններ

Լրատվություն

ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նոյեմբերի 5-ին մասնակցել է ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի մարզային մեկնարկին Իջևանում

06.11.2021

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նոյեմբերի 5-ին մասնակցել է ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի մարզային մեկնարկին Իջևանում։

Վաչե Տերտերյանը նշել է, որ ծրագիրը հույժ կարևոր է Հայաստանի կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացման քաղաքականության համատեքստում։

Փոխնախարարն ընդգծել է.
«Հայաստանի հյուսիսային մարզերում՝ շնորհիվ Եվրոպական միության և այլ գործընկերների ֆինանսավորման և կառավարության ջանքերի, իրականացվում են բազմազան զարգացման ծրագրեր, որոնց արդյունքներն արդեն իսկ շոշափելի են։ Տավուշն, ունենալով մեծ ներուժ տուրիզմի և այլ բնագավառների զարգացման համար, շնորհիվ «LEADER» ծրագրի կարող է իրագործել նոր գաղափարներ և արձանագրել հաջողություններ, հետագայում համագործակցությունն ընդլայնելով տարածաշրջանում և զարկ տալով Հայաստան-Վրաստան փոխգործակցությանը տուրիզմի զարգացման բնագավառում։ Ծրագիրը նոր մշակույթ և մտածելակերպ կձևավորի մարզային զարգացման համատեքստում»։

Իր գործունեության 48 ամիսների ընթացքում ծրագիրը կնպաստի ներառական և կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ հիմնված Եվրոպական միության «LEADER» մեթոդաբանության վրա, ինչը կհանգեցնի կյանքի որակի բարելավմանը Լոռու և Տավուշի մարզերի համայնքներում և բնակավայրերում` տեղի բնակչության, ներառյալ փոքրամասնությունների ու խոցելի խմբերի, բիզնես համայնքի և քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ և ներգրավմամբ:

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին