Նորություններ

Լրատվություն

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում ներկայացրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահրամ Խաչատրյանին

05.11.2021

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նոյեմբերի 4-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում ներկայացրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահրամ Խաչատրյանին։

Նախարարը շնորհավորել է Խաչատրյանին և բեղմնավոր աշխատանք է մաղթել։

Նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել նախկին համայնքապետ Ռոբերտ Գրիգորյանին արդյունավետ աշխատանքի, քաղաքում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ ներդրած ջանքերի համար։

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ևս շնորհակալություն է հայտնել Գրիգորյանին կատարած աշխատանքի, մարզպետարանի հետ սերտ համագործակցության շնորհիվ համայնքում տարատեսակ, այդ թվում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար։

Մարզպետը նշել է, որ Վահրամ Խաչատրյանը քաջատեղյակ է համայնքի խնդիրներին և հաջողությամբ կիրականացնի իր գործառույթները։

Վահրամ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել կառավարությանը վստահության համար։ Նա նշել է, որ արդեն հասցրել է ծանոթանալ քաղաքի առաջնային խնդիրներին և նախանշել դրանց լուծումները։

Դեկտեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրություններով Մեծամորը ևս խոշորացվում է։ Մեծամոր քաղաքային համայնքին կմիանա ևս 30 համայնք և կձևավորվի նոր վարչական միավոր։

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին