Նորություններ

Լրատվություն

Մեկնարկում է Solar24 նախագծի էներգետիկ ենթակառուցվածքների կարիքների հավաքագրման գործընթացը

01.11.2021

ՄԱԶԾ «Կայուն Համայնքներ» ծրագիրը մեկնարկում է 2022 թվականին իրականացման նախապատրաստվող Solar24 նախագծի էներգետիկ ենթակառուցվածքների կարիքների հավաքագրում:

«Solar24» նախագիծը «Կայուն Համայնքներ» ծրագրի կողմից մշակված էներգետիկ ենթակառուցվածքների բարելավման համաֆինանսավորման մոդել է, որն ուղղված է Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի գյուղական բնակավայրերի փողոցային լուսավորության արդիականացմանը:

Ծրագրի նպատակն է՝

  • գյուղական բնակավայրերի կենտրոնական և երկրորդային փողոցների լուսավորման միջոցով առկա ենթակառուցվածքների բարելավում և բնակիչների կյանքի որակի բարելավում,
  • փողոցային լուսավորության համակարգերը ժամանակակից և էներգախնայող լուսատուներով փոխարինելու միջոցով համայնքի ծախսերի կրճատում և համայնքային ռեսուրսների արդյունավետ օգտագործում,
  • լուսատուների արդիականացման միջոցով փողոցային լուսավորության համակարգերի շահագործման ժամկետների երկարացում, համայնքի անդամների բարեկեցության և կյանքի որակի բարձրացում:

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:

Առավել մանրամասն՝   https://form.jotform.com/SustainableCommunities/solar24-2022?fbclid=IwAR3t5nXVMbjxIsovvtV6e_rVAfYBbracaDXbAJlo1vADaBhPj1ofRNy2mWc

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին