Նորություններ

Լրատվություն

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Գառնի համայնքում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքներին

31.10.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Գառնի համայնքում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքներին։

  • Սանոսյանը մասնավորապես ծանոթացել է ՏԿԵ նախարության, Տարածքային զարգացման հիմնադրամի և Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի կողմից՝ Համաշխարհային բանկի և պետության համաֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվող Գառնու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանից դեպի Խոսրովի արգելոց տանող շուրջ 700 մետր երկարության ճանապարհահատվածի շինարարության ընթացքին։
  • Ծրագրով արդիականացվելու են նաև գիշերային լուսավորության, ջրահեռացման համակարգերը և առկա կոմունիկացիաները, կառուցվելու և վերանորոգվելու են հենապատեր, իսկ ճանապարհահատվածի վերջնամասում կառուցվելու է նաև երկու ավտոկայանատեղի:
  • Ծրագրի արժեքն ավելի քան 214 մլն դրամ է:
  • Շինարարները վստահեցրել են, որ մինչև տարեվերջ, եղանակային բարենպաստ պայմանների դեպքում, հնարավոր կլինի աշխատանքի մեծ մասը ավարտին հասցնել։ 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին