Նորություններ

Լրատվություն

Գյումրիում տրվել է «Բարեկամության զբոսայգու» շինարարական աշխատանքների պաշտոնական մեկնարկը

14.10.2021

 Այսօր Գյումրիում տրվել է «Բարեկամության զբոսայգու» շինարարական աշխատանքների պաշտոնական մեկնարկը։
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող՝ Տեղական տնեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրով, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի` 886 596 367 ՀՀ դրամ ներդրմամբ սկսվել են Գյումրու քաղաքային «Բարեկամություն» զբոսայգու վերակառուցման նախապատրաստման աշխատանքները։

Այգին զբաղեցնում է 7 հեկտարից ավելի տարածք: Տեղակայված է քաղաքի հյուսիսային հատվածում: Վերականգնված այգին կդառնա առաջին ժամանակակից կանաչ տարածքը տեղի բնակիչների և զբոսաշրջիկների համար:

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին