Նորություններ

Լրատվություն

ՏԿԵ նախարարի տեղակալները ընդունել են Համաշխարհային բանկի պատվիրակությանը

08.10.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Վաչե Տերտերյանը և Հակոբ Վարդանյանն այսօր ընդունել են Կարոլին Գեգինատի՝ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են 3 առանցքային հարցեր՝ գյուղատնտեսության ոլորտի՝ մասնավորապես՝ ոռոգման ջրի հասանելիության, էներգետիկ ոլորտում կատարելագործման և տարածքների համաչափ զարգացման վերաբերյալ։

Վաչե Տերտերյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Համաշխարհային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև եղած սերտ համագործակցային կապերը՝ հավելելով, որ ինստիտուցիոնալ ու կառուցվածքային ոլորտներում բանկը լավագույն գործընկերներից է։

Հյուրերը առաջարկել են թվարկված ոլորտներում սեփական տեսլականները և ծրագրերը։ Հիմնվելով սեփական ուսումնասիրությունների վրա ներկայացվել են ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում, առկա խնդիրները և դրանց լուծումների ուղղությունները։

Էներգետիկայի ոլորտին վերաբերող ծրագրին անդրադառնալով՝ Հակոբ Վարդանյանը նշեց, որ գործուն քայլեր են իրականացվում նոր տեխնոլոգիաների ներդնման ուղղությամբ։
Ինչ վերաբերում է տարածքների զարգացմանը, Տերտերյանը նշել է, որ թեև մինչ օրս իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, իսկ ընթացքում է, մասնավորապես՝ EU4Region-ը, ոլորտը փորձի փոխանակման, գիտելիքների ներդրման պակաս ունի։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություններ են ձեռք բերվել նոր հանդիպումներ և քննարկումներ անցկացնելու վերաբերյալ։
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին