Նորություններ

Լրատվություն

ՏԿԵ նախարարն Այգեզարդ համայնքում ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով ընթացող աշխատանքներին

08.10.2021

Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոյանն Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի ուղեկցությամբ այցելել է Այգեզարդ համայնք, ծանոթացել կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերով ընթացող աշխատանքներին:

Այգեզարդ համայնքում կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվում է 3 ծրագիր՝ համայնքի կենտրոնական փողոցի ասֆալտապատում, համայնքապետարանի և զբոսայգու բարեկարգում, բասկետբոլի և թենիսի խաղադաշտերի կառուցում:

Նախարարը հետևել է համայնքի կենտրոնական փողոցներից Ղարիբյան փողոցի ասֆալտապատման աշխատանքներին։ Ծրագրի արժեքը 47 մլն դրամ է, որից 30%-ը տրամադրում է կառավարությունը, 70%-ը՝ համայնքը: Իրականացվում է ջրահեռացման աշխատանքներ, մայթերի կառուցում, երկշերտ ասֆալտի տեղադրում:

Համայնքում սուբվենցիոն ծրագրով կառուցվում է նաև թենիսի և բասկետբոլի խաղադաշտ՝ ընդհանուր 44 մլն դրամ արժեքով: 65%-ը տալիս է համայնքը, 35%-ը՝ կառավարությունը: Բարեկարգվում է նաև համայնքապետարանի հարակից տարածքն ու զբոսայգին: Այգին, ընդհանուր առմամբ, բարեկարգվել է անցած տարվա սուբվենցիոն ծրագրով: Այս տարի վերանորոգում են շատրվանները, տեղադրում են ցայտաղբյուրներ: Ծրագրի ընդհանուր արժեքը 7 մլն դրամ է, 30%՝ կառավարություն, 70%՝ համայնք:

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին