Նորություններ

Լրատվություն

Կայացել է ԲԳՎ տրամադրման հարցերով հանձնաժողովի հերթական նիստը

03.09.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր կայացել է ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի 1666-Ն որոշմամբ հաստատված ծրագրով շահառու ճանաչված անձանց բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման հարցերով հանձնաժողովի նիստը։

Հանձնաժողովի անդամները քննարկել են ԲԳՎ տրամադրման միջոցով աջակցություն ստացող շահառու 20 ընտանիքի գործը, տրվել են համապատասխան եզրակացություններ։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հետաքրքրվել է Երևանի վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում բնակվող և ծրագրի շահառու հանդիսացող ընտանիքների բնակարանային ապահովման ընթացքով, ընդգծել է մարզերում ծրագրի իրականացման ժամանակ բնակության վայրում բնակարանի ձեռքբերման կարևորությունը։

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ԲԳՎ-ի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ընթացքը, ըստ որի 03․09․2021 թ․ դրությամբ վկայագիր ստանալու համար միգրացիոն ծառայություն է ներկայացվել 361 դիմում, տրամադրվել է բնակարանների գնման 230 վկայագիր, բնակարանի գնման գործընթացների փուլում է 145 շահառու։

Ծրագրի ընդհանուր արժեքը 5.832.348.000 դրամ է, որից ԲԳՎ-ի համար տրամադրված գումարի չափը կազմում է 3.156.125.000 դրամ։
Ծրագրի հավակնորդ շահառու հանդիսացող և ծանուցված ընտանիքների թիվը կազմում է 453։ Ծրագրի երրորդ փուլով Երևանում ամբողջությամբ լուծվում են Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային հարցերը:

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին