Նորություններ

Լրատվություն

ՀՀ ՏԿԵ փոխնախարարներն ընդունել են Եվրասիական Զարգացման բանկի պատվիրակությանը

31.08.2021

ՀՀ ՏԿԵ փոխնախարարներ Արմեն Սիմոնյանը,Հակոբ Վարդանյանը և Լիլիա Շուշանյանը օգոստոսի 30-ին ընդունել են Եվրասիական Զարգացման բանկի (ԵԶԲ) պատվիրակությանը՝ հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են Եվրասիական զարգացման բանկի 2022-2026 թթ․ ռազմավարությունը և քննարկել այս համատեքստում նախարարության իրավասության ոլորտներում հնարավոր ներդրումների հեռանկարները։
Փոխնախարարները ներկայացրել են իրենց համակարգման՝ էներգետիկայի, տրանսպորտի և ընդերքի ոլորտներում ընթացիկ  ծրագրերը և զարգացման ռազմավարական մոտեցումները։

ԵԶԲ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել իրականացնել կարիքների գնահատում, որից հետո քննարկել համագործակցության հնարավոր տարբերակները։
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին