Նորություններ

Լրատվություն

ՏԿԵ նախարարն Արմավիրի մարզում ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

20.08.2021

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Խորոնք, Ծիածան և Դալարիկ համայնքներում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, որոնք իրականացվում են պետբյուջեի միջոցներով և համայնքի համաֆինանսավորմամբ։

Նախարարն այցելել է Խորոնք համայնք, որտեղ 2020-2021 թթ․ սուբվենցիոն ծրագրով Եվրասիական զարգացման բանկի և համայնքի համաֆինանսավորմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն իրականացնում է համայնքի ոռոգման ներտնտեսային ցանցի 9․3 կմ վերականգնման ծրագիր։
Ընթացքի մեջ են 2021 թ․ ծրագրով Մ․Խորենացու անվան թաղամասի և Մ․Խորենացու 3-րդ նրբանցքի ասֆալտբետոնե ծածկի մասնակի վերանորոգման աշխատանքները։ Խորոնք համայնքում կառուցվում է 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիր։Գնել Սանոսյանն այցելել է 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակի հուշահամալիրի տարածք, ծաղիկներ խոնարհել զոհվածների շիրիմներին։

Ընթացիկ ծրագրերին ծանոթանալու նպատակով նախարարն  այցելել է նաև Ծիածան և Դալարիկ համայնքներ։
2020 թ․ սուբվենցիոն ծրագրով Ծիածան համայնքում արդեն վերանորոգվել է համայնքի 1-ին փողոցը՝ ասֆալտապատվել է 1160 գծ․մ ճանապարհ, որի համար ընդհանուր առմամբ հատկացվել է 88․5 մլն դրամ՝ 45% պետբյուջեի և 55 % համայնքի մասնակցությամբ։
Դալարիկ համայնքում 2021 թ․ սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում է համայնքի Կոմիտաս և Երիտասարդական փողոցները։ Ծրագրի ընդհանուր արժեքը 32․8 մլն դրամ է, աշխատանքներն ընթացքի մեջ են՝ կատարված է աշխատանքների 40%-ը։Կառուցվում է Օրջոնիկիձեի, Երիտասարդական, Գորկու և Շահումյան փողոցներում ոռոգման ներտնտեսային բաց և փակ ցանց՝ ընդհանուր հատկացումը կազմում է 13․5 մլն դրամ։
Վերակառուցվում են 9,11 բազմաբնակարան շենքերի տանիքները, հիմնանորոգվում է համայնքի հանդիսությունների սրահը։

Գնել Սանոսյանը պատասխանատուների հետ հանդիպումներում կարևորել է ծրագրերը սահմանված ժամկետներում ավարտելու անհրաժեշտությունը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ դա չպետք է անդրադառնա աշխատանքների որակի վրա։

Ընդհանուր առմամբ՝ 2018-2020 թթ․ սուբվենցիոն ծրագրերով մարզում իրականացվել է թվով 103 ծրագիր, 2021 թվականին հաստատվել է 60 ծրագիր։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին