Նորություններ

Լրատվություն

ՏԻՄ աշխատակազմերը վերապատրաստվել են անձնական տվյալների պաշտպանության և տվյալների անվտանգության թեմաներով

05.08.2021

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիրը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հետ համատեղ օգոստոսի 2-5-ը իրականացրել է անձնական տվյալների պաշտպանության և տվյալների անվտանգության վերաբերյալ առցանց վերապատրաստում Հայաստանի միավորված համայնքների աշխատակազմերի ներկայացուցիչների համար:

ՏԻՄ-երը ուսումնասիրել են «անձնական տվյալ» հասկացությունը և տեսակները, անձնական տվյալների մշակման սկզբունքները, անձնական տվյալներ մշակողի /այս պարագայում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների/ պարտականությունները, անձնական տվյալների սուբյեկտի իրավունքները, անձնական տվյալների պաշտպանության համար պատասխանատու անձինք, խախտումների բողոքարկումը և այլ արդիական թեմաներ:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն ԳՄՀԸ աջակցությամբ ՏԻՄ-երի համար մշակել է նաև Անձնական տվյալների մշակման և տեղեկատվական անվտանգության ներքին ուղեցույցներ, որոնք առաջիկայում հասանելի կդառնան համայնքապետարանների ներկայացուցիչների համար: Համատեղ աշխատանքի արդյունքում շուտով պատրաստ կլինի նաև իրազեկվածության բարձրացմանը նպաստող անձնական տվյալների պաշտպանությանն առնչվող անիմացիոն հոլովակը։

Վերապատրաստումներին մասնակցել են ՏԿԵՆ ՏԻՔ վարչության Համայնքային տեղեկատվական հոսքերի կառավարման բաժնի պետ Գարեգին Մանուկյանը, ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը, ԳՄՀԸ «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» խորհրդատու Մհեր Հակոբյանը, ՀՀ միավորված համայնքների ՏԻՄ ներկայացուցիչներ:
Առցանց վերապատրաստումներն անցկացվել են «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից։
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին