Նորություններ

Լրատվություն

Մեկնարկել է «Համայնքի ուժը» պիլոտային ծրագիրը

03.08.2021

Մեկնարկել է «Համայնքի ուժը» պիլոտային նախագիծը, որի նպատակն է խթանել տեղական մակարդակում քաղաքացիների ակտիվ մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում, նպաստել ՏԻՄ-քաղաքացի երկխոսության ակտիվացմանը, բարձրացնել համայնքային զարգացման ծրագրերում հանրային մասնակցության մակարդակը։

Նախագծի մեկնարկային առցանց հանդիպմանը մասնակցել են ՏԿԵՆ Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ԳՄՀԸ փորձագետներ Լիկա Մկրտչյանն ու Անժելա Սաղաթելյանը, ՄԱԶԾ և «ՀԿ Կենտրոն» ՀԿ ներկայացուցիչները:
Ծրագրի ազդակիր համայնքներն են Ապարան, Արենի, Չարենցավան, Մեղրաձոր, Ախթալա, Ալավերդի և Շողակաթ միավորված համայնքները:

«Համայնքի ուժը» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից:

«Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) հետ համատեղ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին