Նորություններ

Լրատվություն

Քննարկվել են Երևանի մետրոպոլիտենի շարժակազմի արդիականացմանը վերաբերող հարցեր

13.07.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանի, «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանի և Եվրասիական զարգացման բանկի Երևանի ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանի հետ քննարկել է Երևանի մետրոպոլիտենի շարժակազմի արդիականացման հարցը և այդ համատեքստում Եվրասիական զարգացման բանկի ֆինանսական աջակցության հնարավորությունը։

Ա․ Սիմոնյանը ողջունելով հյուրերին՝ շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և կարևորել շահագրգիռ կառույցների հետ նման քննարկումների անցակացումը։

Ա․Սիմոնյանը նշել է, որ նախարարությունը պատրաստ է քննարկել տարբեր ֆինանսական գործիքների կիրառմամբ համագործակցության ցանկացած արդյունավետ ձևաչափ՝ դիտարկելով նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում վերջերս ուղևորատար վագոնների թարմացման մոդելը։ Նրա խոսքով՝ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում մետրոպոլիտենով ուղևորափոխադրումների տեսակարար կշռի աճով և մետրոպոլիտենի վագոնների մաշվածությամբ պայմանավորված՝ արդեն իսկ անհրաժեշտություն է առաջացել քննարկել շարժակազմի թարմացման հարցերը։

Եվրասիական զարգացման բանկի Երևանի ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանն իր հերթին ընդգծել է, որ բանկը շահագրգռված է պետական-մասնավոր հատված համագործակցության ձևաչափով, և այս համատեսքտում համագործակցությունը մետրոպոլիտենի արդիականացման շուրջ դրա լավագույն օրինակ կարող է հանդիսանալ։
Հանդիպմանը Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանի , «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են Վերակառուցման և զարգացման բանկի վարկային միջոցներով իրականացված աշխատանքների ընթացքին, նոր վագոնների ձեռքերմանը, ջրահեռացման համակարգի արդիականացմանը և ընթացիկ այլ խնդիրներին վերաբերող հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ֆինանսավորման, Եվրասիական զարգացման բանկի հետ համագործակցության ձևաչափերի վերաբերյալ շարունակել քննարկումները։
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին