Նորություններ

Լրատվություն

Աբովյանում կառուցվում է ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոն

28.06.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր Աբովյանում մասնակցել է ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի շինարարության մեկնարկին։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիոն 358 հազար եվրո, որը հատկացվել է Դանիայի Թագավորության, Նիդերլանդների Թագավորության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների կողմից։

Ծրագիրն իրականացվում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի և ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության համատեղ ջանքերով։ Աբովյան համայնքի կողմից տրամադրված հողատարածքում նախատեսվում է կառուցել հատուկ կացարան, որը կհյուրընկալի շուրջ 100 ապաստան հայցողի։Այստեղ նրանք կբնակվեն մինչև փախստականի կարգավիճակի որոշման գործընթացի ավարտը։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թ.։

Միջոցառման բացման արարողությանը մասնակցել են Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, Դանիայի միգրացիոն հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Նիկոլայ Ռուջինը, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխեմերսը, Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի ղեկավար Կարել Հոֆստրան և այլ պաշտոնյաներ: 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին