Նորություններ

Լրատվություն

Աշխատաժողով՝ «Հայաստանի տրանսպորտի և առևտրի խթանման 2020-2040թթ. ռազմավարությունը» ծրագրի շրջանակներում

15.06.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի տրանսպորտի և առևտրի խթանման 2020-2040թթ. ռազմավարությունը» ծրագրի շրջանակներում` ճանապարհային ոլորտի բարելավմանն ուղղված նորարարական մոտեցումների և մեթոդների, ճանապարհաշինության երթևեկության կառավարման և կարգավորման նոր տեխնոլոգիաների ու ինժեներական լուծումների քննարկման, ինչպես նաև ոլորտի կառավարման մոդելի արդյունավետության բարձրացման նպատակով, նախատեսում է անցկացնել աշխատաժողով, որտեղ կներկայացվեն ոլորտին առնչվող ինժեներական նորարարական ծրագրեր (նոր, յուրօրինակ մոտեցումներ, լուծումներ և մեթոդներ), և կքննարկվեն դրանց ներդրման հնարավորությունները։

Մեզ համար կարևոր է ոլորտի մասնագետների կարծիքը նշված թեմաների վերաբերյալ։ Բոլոր այն կազմակերպությունները և անձինք, ովքեր ցանկություն կհայտնեն հանդես գալ զեկույցներով և առաջարկներով, ինչպես նաև ներկայացնել թեմաներ աշխատաժողովում լուսաբանելու և քննարկելու համար, խնդրում ենք մինչև ս/թ հունիսի 21-ը parevik@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել հիշյալ աշխատաժողովում ներկայացվելիք շնորհանդեսը(ները), ինչպես նաև նշել առարկան ներկայացնող անձի անունը, ազգանունը, պաշտոնը, գիտական կոչումը, աշխատանքային և (կամ) բջջային հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեն:

Կազմակերպվելիք աշխատաժողովի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք զանգահարել 095 541 671 հեռախոսահամարին։
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին