Նորություններ

Լրատվություն

Ամփոփվել է «Աջակցություն դրամաշնորհերի կառավարման գործընթացին կանանց հզորացման համար» ծրագիրը

18.05.2021

Մայիսի 17-ին Երևանում կայացավ «Կանայք հաջողության ճանապարհին» ֆորումը, որով ամփոփվեց «Աջակցություն դրամաշնորհերի կառավարման գործընթացին կանանց հզորացման համար» ծրագիրը:

Ծրագիրը համակարգում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հկ-ն՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ՝ Շվեյցարիայի և Գերմանիայի կառավարությունների կողմից համաֆինանսավորվող «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում: Ծրագրի քաղաքական գործընկերն է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Դրամաշնորհային ծրագրի նպատակն էր իրականացնել նախաձեռնություններ՝ ի նպաստ կանանց հզորացման, քաղաքացիների մասնակցության, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանացիկության և հաշվետվողականության: Ծրագիրն իրականացվեց 2020թ. դեկտեմբերից 2021թ. մայիսը՝ 21 կանանց Հայաստանի գրեթե բոլոր մարզերից տրամադրելով դրամաշնորհներ, որոնց միջոցով վերջիններս իրենց համայնքներում իրականացրել են կանանց որոշումների կայացման, քաղաքացիների ակտիվ մասնակցությանխթանման, երիտասարդների ներգրավմանն ուղղված նախաձեռնություններ:

«Շատ կարևոր է միավորել նորարար և արդեն իսկ փորձված մոտեցումները՝ խրախուսելու կանանց առաջնորդության և առաջխաղացումը տեղական մակարդակում, ապահովելու քաղաքականության և ծրագրերի միջև գենդերային հավասարությունը և ստեղծելու նոր գաղափարների և լուծումների համար բարենպաստ միջավայր»,- բացման խոսքում հատկապես շեշտեց ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միհաելա Ստոյկոսկան:

«Ծրագրերը ֆինանսավորում են միջազգային դոնորները, բայց արդյունքներն ու կայունությունը մնում է համայնքում: Հատկապես կարևոր է քաղաքացիների մասնակցությունը և ակտիվությունը համայնքային զարգացմանը նվիրված նախաձեռնություններում: Քաղաքացին պետք է թակի համայնքապետարանի դուռը, ներկայացնի համայնքի համար առաջնահերթություն ներկայացնող ծրագիրը և իրականացնի այն համայնքապետարանի աջակցությամբ»,- իր ելույթում նշեց ԳՄԸՀ-ի կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Պիեռ Բոնիֆասին։

Միջոցառմանը ցուցադրվեց ԳՄՀԸ և ՄԱԶԾ կողմից պատրաստված կանանց ծրագրերին նվիրված ֆիլմը, իսկ մասնակիցները ներկայացրեցին դրամաշնորների իրականացման ընթացքում իրենց հաջողության պատմությունները, քննարկեցին համայնքներում հաճախ հանդիպող խնդիրներն ու խոչընդոտները և հայտնեցին ակտիվ մասնակցության իրենց պատրաստակամությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին