Նորություններ

Լրատվություն

ՏԿԵ փոխնախարարն ընդունել է իրանական պատվիրակությանը

21.04.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհաշինության ու քաղաքաշինության նախարարության միջազգային միջանցքների վարչության գլխավոր տնօրեն Ամին Թարաֆոյի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Պարսից ծոց - Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի և «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի նախագծերի շրջանակներում Հայաստանի և Իրանի միջև համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տարածքում իրանական բեռնափոխադրումների կազմակերպմանն առնչվող ընթացակարգերի կարգավորման և դյուրացման հնարավորություններին։
Իրանական պատվիրակության ղեկավարը և ՀՀ ՏԿԵ փոխնախարարը վերահաստատել են ճանապարհային ենթակառուցվածքային նախագծերի և տրանսպորտային հաղորդակցության շրջանակներում երկկողմ գործակցության հետագա խորացման պատրաստակամությունը։
Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին