Նորություններ

Լրատվություն

ՌԴ մուտքի «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» բջջային հավելվածը դարձել է անժամկետ

02.04.2021

Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշմամբ` «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» բջջային հավելվածը դարձել է անժամկետ:

Հավելվածից օգտվող երկրներն են Ռուսաստանը, Հայաստանն ու Բելառուսը, համապատասխան որոշմամբ երկրների ցանկին ավելացվել է նաև Ղրղզստանը:

Փետրվար ամսին գործարկված բջջային հավելվածը, որի միջոցով ՌԴ մուտք գործելու ժամկետը մեկ ամիս առաջ երկարաձգվել էր մինչև ապրիլի 1-ը, ապահովում է համավարակի պայմաններում ինտեգրացիոն կառույցի սահմաններում ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների ազատ և անվտանգ տեղաշարժը։

Այն քաղաքացիները, որոնք նախատեսում են մեկնել ԵԱՏՄ անդամ երկրներ (Հայաստան, Բելառուս, Ռուսաստան, այսուհետ նաև Ղրղզստան), պետք է ներբեռնեն բջջային հավելվածը, հավելվածի միջոցով ընտրեն փոխադրամիջոցը, ինչպես նաև ժամանման վայրը։ Գրանցումից հետո օգտատիրոջը տեղեկատվություն է տրամադրվում ժամանման/մեկնման երկրում գործող սահմանափակումների, կանոնների, ինչպես նաև այն լաբորատորիաների մասին, որտեղ կարելի է COVID-19-ի թեստավորում անցնել։

Հավելվածն արդյունավետ գործիք է, որի հիմնական նպատակը ԵԱՏՄ անդամ երկրների բնակիչների տեղաշարժի գործընթացի պարզեցումն է՝ միաժամանակ ապահովելով գործող պահանջների կատարումը։
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին