Նորություններ

Լրատվություն

Առաջարկվում է ժամանակավոր վճարովի աշխատանք՝ ուռենիների կտրոնների հավաք և տնկում

30.03.2021

«Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում»` ՔՈՎԻԴ-19-ի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզի Մաքենիս, Ախպրաձոր, Մարտունի, Գեղհովիտ, Մադինա, Լեռնակերտ, Վարդենիկ, Ծովինար, Գանձակ, Լանջաղբյուր, Ծաղկաշեն, Գեղարքունիք, Սարուխան, ք. Գավառ, Մեծ Մասրիկ, Գեղամասար, ք. Վարդենիս համայնքների բնակիչներին առաջարկվում է ժամանակավոր վճարովի աշխատանք՝ ուռենիների կտրոնների հավաք և տնկում։

Ծրագիրը ներառում է ուռենիների և այլ տեղական տեսակների տնկում Գեղարքունիքի մարզի Սևանա լիճ հոսող նախանշված գետերի ափամերձ տարածքներում, ինչպես նաև աղբահավաք գետաբերաններում և գետերի առափնյա հատվածներում:

Աշխատանքները համակարգում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունները , Գերմանիայի ﬕջազգային համագործակցության ընկերությունը՝ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի , Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ(ISSD) և «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ների աջակցությամբ։

Աշխատանքների իրականացման ժամկետն ապրիլի 15-ից մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածն է, որի ընթացքում նախատեսվում է ներգրավել 300-ից 350 մասնակից՝ օրական 8-ժամ աշխատանքային գրաֆիկով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն ապրիլի 5-ն է։

Կանանց մասնակցությունն այս ծրագրին ողջունելի է ։
Մեկ ուռենու շիվ կտրելու և տնկելու համար վճարվելու է 60 (վաթսուն) ՀՀ դրամ (ներառյալ հարկային և այլ վճարային պարտավորությունները): Առանց հարկային և այլ վճարային պարտավորությունների զուտ վարձատրության չափը մեկ ուռենու շիվ կտրելու և տնկելու համար կկազմի 45 ՀՀ դրամ, իսկ 1974 թվականից հետո ծնված քաղաքացիների համար՝ 43 ՀՀ դրամ: Տնկվելու են նաև մոտ 12․000 մրգատու ծառերի (տանձենի և խնձորենի) տնկիներ, որոնց համար վճարում նախատեսված չէ:

Ծրագրով հետաքրքրված մարդիկ կարող են գրանցվել իրենց համայնքապետարանում՝ տրամադրելով անձնագրային և սոց քարտի տվյալներ, հասցե, հեռախոսի համար և էլ. հասցե կամ լրացնել առցանց հայտը, իսկ հարցերի դեպքում նամակ ուղարկել info@blejan.org էլեկտրոնային հասցեին, կամ զանգահարել «Բլեջան» ՀԿ-ի գրասենյակ՝ հետևյալ հեռախոսահամարով՝ 077 764641:

Ծրագրի մասին ավելի մանրամասն՝ այստեղ։

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին