Նորություններ

Լրատվություն

Մշակվել է «Համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կողմից արոտների և խոտհարքների կառավարման գործընթացների կազմակերպման վերաբերյալ» մեթոդական ուղեցույց

29.03.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Գերմանիայի ﬕջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի հետ համագործակցությամբ մշակվել է «Համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կողմից արոտների և խոտհարքների կառավարման գործընթացների կազմակերպման վերաբերյալ» մեթոդական ուղեցույց։

Ուղեցույցը կարող է լուրջ խթան հանդիսանալ համայնքների ՏԻՄ-երի կողմից արոտների և խոտհարքների կայուն կառավարման գործընթացների ապահովման հարցում, միաժամանակ, որպես մեթոդական ցուցում, կօժանդակի համայնքի ՏԻՄ-երին, համայնքի աշխատակազմի համայնքային ծառայողներին՝ արոտների կառավարման հետ կապված օրենսդրությամբ սահմանված լիազորությունները պատշաճ կազմակերպելու և իրականացնելու համար։
Այն նախատեսված է ՏԻ մարմինների, համայնքների աշխատակազմերի համայնքային ծառայողների, հայեցողական և վարչական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց համար։

Ուղեցույցի նպատակն է բնական կերհանդակների կառավարման հետ կապված իրավահարաբերությունները սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության և տեղական ինքնակառավարման բնագավառի օրեսդրության գործող կարգավորումների համատեքստում ներկայացնել համայնքների ՏԻՄ-երի կողմից պետական և համայնքային սեփականություն հանդիսացող արոտավայրերի և խոտհարքների կառավարման գործընթացները կազմակերպելու և իրականացնելու իրավական և իրավակիրառական քայլերն ու գործողությունները, ինչպես նաև արոտավայրերի և խոտհարքների օգտագործման նկատմամբ ՏԻՄ-երի վերահսկողական բնույթի լիազորությունները՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց տնօրինմանը՝ սեփականությանը հանձնված արոտավայրերի և խոտհարքների օգտագործման մասով։
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին