Նորություններ

Լրատվություն

Վաչե Տերտերյանն ընդունել է Հայաստանում Իսլանդիայի նորանշանակ դեսպանին

25.03.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Հայաստանում Իսլանդիայի նորանշանակ դեսպան Աուրնի Տոր Սիգուրդսոնին (նստավայրը՝ Մոսկվա)։
Նախարար Սուրեն Պապիկյանի և իր անունից ողջունելով հյուրին՝ Վ․ Տերտերյանը հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-իսլանդական հարաբերությունների զարգացմանը և առկա ներուժի լիարժեք օգտագործմանը։

Փոխնախարարը նշել է, որ Հայաստանն ու Իսլանդիան միջազգային հարթակներում, մասնավորապես՝ ԵԽ տարբեր կառույցների շրջանակում, ունեն համագործակցության հաջողված փորձ, և վստահություն է հայտնել, որ այս այցը նոր ազդակ կհաղորդի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ դիվանագիտության խորացման համար։

Փոխնախարարը հեռանկարային է համարել փորձի փոխանակումը և հետագա փոխգործակցությունը տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, տեղական ժողովրդավարության զարգացման, միջհամայնքային կապերի ընդլայնման, տրանսպորտային հաղորդակցության և էներգետիկ ենթակառուցվածքների դիվերսիֆիկացիայի և այլ բնագավառներում:

Վ․ Տերտերյանը առանձնահատուկ կարևորել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում հայկական պատմամշակութային արժեքների պահպանման ուղղությամբ Իսլանդիայի ունեցած նշանակալի դերակատարումը և հետագա աջակցությունը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Սիգուրդսոնին փոխադարձ պատրաստակամություն է հայտնել նպաստել երկու երկրների միջև փոխգործակցության ընդլայնմանը: Դեսպանի խոսքով՝ իսլանդական կողմը հետաքրքրված է մատնանշված ոլորտներում չիրացված ներուժը երկուստեք օգտագործելու և քաղավիացիայի, ջերմային էներգետիկայի, վարչատարածքային բարեփոխումների շրջանակներում փորձի փոխանակման հարցում։
Զրուցակիցները վերահաստատել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխշահավետ համագործակցության զարգացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին