Նորություններ

Լրատվություն

Հայաստանի և Վրաստանի փոխնախարարները քննարկել են լիազորությունների ապակենտորնացմանը վերաբերող հարցեր

23.03.2021

«Լիազորությունների վերագրումը ապակենտրոնացման բարեփոխումների գործընթացում՝ Հայաստանում և Վրաստանում» առցանց միջոցառմանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ )նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Վրաստանի Հանրապետության տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների( ՏԶԵ)նախարարի տեղակալ Մզիա Գիորգոբիանի մտքեր են փոխանակել երկու երկրներում տարվող ընդհանուր ապակենտրոնացման, լիազորությունների վերագրման և դրա հետ կապված ֆինանսական համահարթեցման գործընթացների շուրջ։

Միջոցառումը, որ կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)՝ «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, վարում էր ծրագրի տնօրեն` դոկտոր Քրիստոֆ Բայերը:

Երկուստեք կարևորվել է այս հարցերի շուրջ տարածաշրջանային փորձի փոխանակման, ինչպես նաև համագործակցության խթանման անհրաժեշտությունը։
Փոխնախարարները շնորհակալություն են հայտնել գործընկեր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը՝ քննարկումների նման հարթակի հնարավորության համար և հույս հայտնել, որ այս նախաձեռնությունը շարունակական կլինի։

ՏԿԵ փոխնախարար Վ․ Տերտերյանը նշել է, որ լիազորությունների վերագրումը ՏԻՄ-երին Հայաստանում դիտարկվել և դիտարկվում է որպես համակարգի զարգացմանն ուղղված կարևորագույն գործընթացներից մեկը։ Հանդիսանալով ապակենտրոնացման մեկնարկի լավագույն ձևը` այն նաև նպաստում է կենտրոնական իշխանության և ՏԻՄ-երի միջև հանրային կառավարման գործառույթների հստակ բաշխմանը, հատկապես եթե համակցվում է համապատասխան ֆինանսական միջոցների հայթայթման և ամրագրման հետ։ Նրա խոսքով, պետք է արձանագրելմրագրել, որ չի կարող լինել արդյունավետ ապակենտրոնացում՝ առանց համայնքային եկամուտների հստակ աղբյուրների, հակառակ դեպքում ապակենտրոնացված լիազորությունները կամ ընդհանրապես չեն իրականացվի, կամ կիրականացվեն ոչ լիարժեք։ Ներկայումս Հայաստանը գտնվում է ՏԻՄ-երին փոխանցվող լիազորությունների սահմանման և ընտրության փուլում, և այս առումով ուսանելի կլինի Վրաստանի փորձը։

Վրաստանի ՏԶԵ փոխնախարարար Գիորգոբիանին ներկայացրել է երկրում ապակենտրոնացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, ինչպես նաև ֆինանսավորման վրացական մոդելը։ Փոխնախարարը պատրաստակամություն է հայտնել՝ կիսվել հայկական կողմի հետ իրենց փորձով՝ միաժամանակ նշելով, որ վրացական կողմն էլ իր հերթին հետաքրքրված է ջրամատակարարման ենթակառուցվածքների կառավարման ոլորտում Հայաստանի փորձով։

Առցանց հանդիպմանը ԳՄՀԸ-ի կողմից հրավիրված համաշխարհային ճանաչում վայելող, փորձագետ, դոկտոր Գեյբ Ֆերացին ներկայացրել է լիազորությունների վերագրման միջազգային փորձը, քննարկվել են երկու երկրներում դրանք կիրառելու հնարավորություններին վերաբերող հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ձևաչափով շփումները դարձնել շարունակական։

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին