Նորություններ
Լրատվություն
Սուրեն Պապիկյանն այցելել է Երևանի 18-րդ դպրոց
22.03.2021
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանի և Գոհարիկ ՍՊԸ հիմնադիր տնօրեն Սամվել Խաչատրյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Երևանի 18-րդ դպրոցի վերակառուցման շինհրապարակ։
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում մեկնարկել են Երևանի 18-րդ դպրոցի վերակառուցման աշխատանքները։
Դպրոցի շենքը կառուցվել է դեռևս 70-ականներին և գտնվում էր վթարային վիճակում։Հաշվի առնելով սեյսմակայունության հետ կապված խնդիրները` որոշում է կայացվել շենքը հիմնովին քանդել և կառուցել բոլորովին նոր դպրոց. կպահպանվի միայն նախկին շենքի արտաքին պատը, քանի որ այն իրենից ճարտարապետական արժեք է ներկայացնում։
Նորակառույց դպրոցը կլինի սեյսմակայուն` 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում, կունենա հակահրդեհային և ջերմամեկուսացման, ջեռուցման համակարգեր, հարմարեցված կլինի հաշմանդամություն ունեցող երեխաների համար, կունենա վերելակ, հարմարավետ մարզադահլիճ, կառուցումից հետո նախատեսվում է նաև ժամանակակից կահավորում։
Դպրոցը կառուցվում է 432 աշակերտի համար։
ներդրվել է 986 միլիոն դրամ, որից 20%-ը հատկացվել է ՀՀ կառավարության կողմից, մյուս մասը Ասիական զարգացման բանկից ներգրավված վարկային միջոցներն են։