Նորություններ

Լրատվություն

Կայացել է ՀՈԱԿ-ի տնօրենների մրցույթների անցկացման ծրագրի շնորհանդեսը

19.03.2021

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել է համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ) տնօրենների թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթների անցկացման, մասնավորապես՝ մրցութային հանձնաժողովի ձևավորման, թեստավորման և հարցազրույցի փուլի անցկացման ծրագրի շնորհանդեսը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը և Տարածքային կառավարման վարչության պետ Լուսինե Սիմոնյանը:
Միջոցառման ընթացքում գնումների ընթացակարգով շահած՝ <<Վեբէքս Թեքնոլոջիս>> ՍՊԸ-ի ներկայացուցիչը ներկայացրել է ծրագրի ներբեռնման և հետագա գործարկման հետ կապված բոլոր ընթացակարգերը, ինչպես նաև տրվել են սպառիչ պարզաբանումներ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներին:

Մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներին տրամադրվել է ծրագրային փաթեթը, ծրագրի գործարկման վերաբերյալ ուղեցույցը, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչության համայնքային ծառայության հարցերի բաժնի կողմից մշակված ՀՈԱԿ-ների տնօրենների թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթների անցկացման թեստավորման և հարցազրույցի փուլերի անցկացման հարցաշարերը:


 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին