Նորություններ
Լրատվություն
Վ․ Տերտերյանն ընդունել է ԶՖ գործակալության պատվիրակությանը
18.03.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը՝ ԶՖԳ ծրագրի ավագ պատասխանատու Կալաման Բերանժերի գլխավորությամբ։
Հանդիպմանը քննարկվել են ԶՖ գործակալության հետ հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել ներդրումների առաջնահերթությունների սահմանման և այս համատեքստում պետության կողմից կարիքների գնահատման անհրաժեշտությանը։
ՏԿԵ փոխնախարար Վ․Տերտերյանը կարևորել է ենթակառուցվածքների զարգացման, ջրամբարաշինության ոլորտում գործակալության հետ համագործակցային ծրագրերը։ Ներդրումային ծրագրերի արդյունավետության տեսանկյունից Վ․ Տերտերյանը նույնպես ընդգծել է առաջնահերթ կարիքների ճշգրիտ սահմանման անհրաժեշտությունը և այս հարցում համագործակցելու պատրաստակամություն հայտնել։
Հանդիպման ընթացքում ֆրանսիական կողմին է ներկայացվել ջրամաբարաշինության ոլորտում ՏԿԵՆ ներդրումային առաջարկները, կարծիքներ են փոխանակվել հետագա աշխատանքների կազմակերպման շուրջ։