Նորություններ

Լրատվություն

Դրամաշնորհներ՝ ուղղված համայնքներում համավարակի բացասական հետևանքների մեղմմանը

16.03.2021

«Լավ կառավարում հանուն տեղական զարգաց¬ման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Հայաստանի խոշորացված համայնքներին կհատկացվեն դրամաշնորհներ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի պատճառով առաջացած տնտեսական զարգացման մարտահրավերների լուծման նպատակով:

Դրամաշնորհային ընդհանուր ֆոնդը կազմում է շուրջ 450 հազար եվրո, որը հատկացվել է Շվեյցարիայի և Գերմանիայի կառավարությունների կողմից։ Ծրագիրը խթանելու է փոքր և միջին նախագծերը, որոնք կներկայացվեն համայնքապետարանների կողմից ՝ տեղական մասնավոր տնտեսական կազմակերպությունների հետ համատեղ՝ ակնկալելով դրամաշնորհ՝ 5․000-ից 20 000 եվրոյի շրջանակում։ Բացառիկ դեպքերում կարող է տրամադրվել մինչև 50.000 եվրո գումար՝ հիմնականում միջհամայնքային նախագծերի համար:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգը և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Սերգեյ Հովհաննիսյանն այսօր կազմակերպված աշխատաժողովին ավելի քան 50 համայնքի ներկայացուցիչներին ներկայացրել են ծրագիրը, հայտերի ներկայացման ընթացակարգերը։

Դրամաշնորհները հնարավորություն կտան համայնքապետարաններին բարելավել սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքները ,ինչպես նաև ստեղծել աշխատատեղեր, խթանել ինքնազբաղվածությունը, լուծել տնային տնտեսությունների եկամուտների խնդիրները, ապահովել տեղական արտադրության բազմազանություն։

Դրամաշնորհային ծրագիրն իրականացվելու է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության համակարգմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։
Ծրագրին դիմելու ընթացակարգերին կարող եք ծանոթանալ այստեղ :
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին