Նորություններ

Լրատվություն

ՄԱԶԾ-ն հայտարարում է «Start-Me-Up» մրցույթ՝ ուղղված մարզերում փոքր բիզնեսի խրախուսմանը

05.03.2021

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը մարտի 4-19-ը ներառյալ հայտարարում է «Start-Me-Up» փոքր բիզնեսի համաֆինանսավորման մրցույթ։ Նախագիծն ուղղված է ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Արարատի և Սյունիքի մարզերի ոչ քաղաքային բնակավայրերում, ինչպես նաև Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 բնակավայրում կյանքի որակի բարելավմանն ուղղված ծառայությունների ոլորտում գործող կամ նոր ստեղծվող փոքր բիզնեսի աջակցմանը։

Մասնակցության համար կարող են դիմել նորարարական ծրագրեր ունեցող այն ՀՀ քաղաքացիները, ովքեր ՀՀ-ում գրանցված, շահույթ ստանալու նպատակ հետապնդող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր են և պատրաստակամ են նվազագույնը երեք տարի իրականացնել նախագիծը և ՄԱԶԾ ԿՀ ծրագրի դրույթները, ինչպես նաև ՄԱԶԾ ԿՀ կողմից տվյալ պահին իրականացվող ընթացիկ այլ նախագծերի շահառու չեն։
ՄԱԶԾ ԿՀ-ն համաֆինանսավորում է հաղթող ծրագրի ընդհանուր բյուջեի 70%-ը, ծրագրի առավելագույն արժեքը կկազմի 20․000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

«Start-Me-Up» նախագծի շահառուների ընտրության նպատակով կձևավորվի մրցութային հանձնաժողով՝ ՀՀ ՏԿԵ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների և ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 19-ը ՝ ժամը 18:00-ն։ Նախագծին առավել մանրամասն ծանոթանալու և առցանց հայտադիմումը լրացնելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://form.jotform.com/SustainableCommunities/Start-Me-Up:

Նշենք, որ «Կայուն համայնքներ» ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից՝ ՀՀ ՏԿԵ նախարարության հետ համատեղ, Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ։

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին