Նորություններ

Լրատվություն

ՏԿԵ նախարարությունը գործարկել է հեռավար ուսուցման elearning.mta.gov.am համակարգը

09.02.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործարկել է Հեռավար ուսուցման կառավարման https://elearning.mta.gov.am համակարգը։

Այսուհետ ՏԻՄ աշխատակիցների կրթական, վերապատրաստման, ատեստավորման դասընթացները կկազմակերպվեն այս առցանց հարթակում՝ համակարգում զետեղված ուսումնական դասընթացների և պլանների միջոցով՝ հնարավորություն ստեղծելով հեռավոր համայնքներում բնակվողներին մասնակից լինել մասնագիտական կրթական գործընթացներին։

Օգտատերերի կիրառման համար այն բավականին մատչելի համակարգ է՝ շնորհիվ թվային, տեխնիկական և ծրագրային մի շարք հնարավորությունների։ Համակարգում գրանցված աշխատակիցների համար արդեն իսկ հասանելի են տարբեր ուսումնական նյութեր, մասնավորապես՝ ՔՍԳ-ներում կիրառվող Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի շահագործման, լավ կառավարման սկզբունքների և այլ թեմաների վերաբերյալ։

Նշենք, որ հեռավար ուսուցման կառավարման համակարգը ստեղծվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ցուցաբերած աջակցության շնորհիվ:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին