Նորություններ

Լրատվություն

Սուրեն Պապիկյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին

05.02.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին։

Նախարար Պապիկյանը կարևորել է «Վեոլիա» ընկերության գործունեությունը Հայաստանի ջրամատակարարման կազմակերպման գործում և ֆրանսիական ընկերության ներկայացվածությունը ՀՀ–ում գնահատել որպես հայ–ֆրանսիական բարձր մակարդակի գործընկերային հարաբերությունների ցուցիչ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վեոլիա ջուր ընկերության գործունեությանը, ջրամատակարարման ոլորտում կատարողական ցուցանիշներին, համաձայնագրից բխող երկկողմ պարտավորությունների կատարման, համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ իրականացվելիք միջոցառումներին, ինչպես նաև սակագնային քաղաքականությանն առնչվող հարցեր։

Զրուցակիցները անդրադարձել են նաև «Երևանի Աերացիա» կեղտաջրերի մաքրման կայանի արդիականացման և վերամեկնարկման հնարավորություններին։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ աշխատանքները ջրային համակարգի բարելավման և ոլորտում առկա խնդիրները լուծելու ուղղությամբ։ 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին